Շոու-բիզնես

Սոս Ջանիբեկյանի կինը համբուրվե՞լ է Դիանա Մալենկոյի հետ․ տեսեք՝ ինչ պատասխան է տվել Մադոննա Հարությունյանը (լուսանկար, տեսանյութ)

Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝  բլոգեր Մադոննա Հարությունյանը, օրերս ինտագրամյան անանուն հարց ու պատասխան էր կազմակերպել։ Հետեւորդներն առանց իրենց անունը բացահայտելու նրան հարցեր հղելու հնարավորություն են ունեցել: Դրա շրջանակներում նրան հարց էին տվել՝ արդյո՞ք երբևէ համբուրվել է Դիանա Մալենկոյի հետ։ Մադոննան բացասական պատասխան է տվել։

Նշենք, որ Դիանան և Մադոննան մտերիմ ընկերուհիներ են, ուշագրավն այն է, որ նախքան Մադոննային հանդիպելը Սոս  Ջանիբեկյանը սիրային կապի մեջ է եղել Դիանայի հետ։ Ի դեպ, Դիանան արդեն տարիներ է, ինչ հանդիպում է Սոսի մտերիմ ընկերներից մեկի հետ։



Հավելենք, որ այդ նույն հարցման ընթացքում Մադոննային նաև հետևյալ հարց են հղել. «Երբեւէ սիրահարվե՞լ եք աղջկա»: Մադոննան դրական պատասխան է տվել՝ նշելով, որ այդ աղջիկն ինքն է:

Հիշեցնենք, որ Մադոննան եւ Սոսը չնայած բաժանմանը՝ հրաշալի հարաբերություններ ունեն: Վերջերս Մադոննան պաշտպանել էր նախկին ամուսնուն: Նախորդ ամսից Երևանում պարբերաբար տեղի են ունենում երթեր, որոնց միջոցով քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նման երթերից մեկի ժամանակ երթի մասնակիցները շշերով հարվածել էին Սոսին:
Վերջինս երբեք էլ չի թաքցրել, որ սատարում է ներկայիս իշխանությանը: Այդ միջադեպից հետո Սոս Ջանիբեկյանի նախկին կինն ինստագրամյան իր էջում գրել էր հետևյալը. «Երեկ Սոսը գնում էր Անաիսին վերցնելու, թե ինչ էղավ երեկ արդեն բոլորդ գիտեք…Փաստորեն «երկրի համար պայքարող»ժողովուրդը բռնության անհագ ցանկությամբ լցված պատկերն ունի:
Ի՞նչ եք անում դուք,երբ դիմացինը այլ տեսակետ ունի: Հարձակում եք գործում, որովհետև երբ հերթը հասնում է ուղեղին այն ձեզ չի բավարարում: Сила есть, ума не надо. Մարդիկ հարգե՛ք միմյանց:Սովորեք կառավարել ձեր էմոցիաները: Այլապես ի՞նչ գործ ունեք քաղաքակիրթ աշխարհում»:
Հիշեցնենք, որ վերջերս Մադոննան անկեղծացել է իր և Սոսի հարաբերությունների մասին՝ նշելով, որ իրենք միասին մեծացնում են իրենց դստերը: Ըստ Մադոննայի՝ իրեն մինչև 6 ամիս էր հարկավոր Սոսի հետ շփման եզրեր գտնելու համար: «Ամեն ինչ հնարավոր էր չչարանալու շնորհիվ: Բնականաբար, ինչ-որ խնդիր է լինում, երբ բաժանվում եք, սակայն պետք է չպահել այդ նեղվածությունը, ընդունել այդ իրավիճակը,  կարելի է սիրել այդ մարդուն, ամեն դեպքում՝ մենք հարազատ ենք իրար, մենք ունենք Անաիս, ու երբ մենք երեքով ենք, շատ ջերմ ենք: Մինչև 6 ամիս պահանջվեց, որպեսզի այդ նեղվածությունն անցնի, իր մոտ էլ»:
Մադոննայի խոսքով՝ իր համար կարևորը երեխայի առողջ հոգեբանությունն էր, ինչի համար էլ վերականգնել է իրենց հարաբերությունները: Հավելենք, որ ամիսներ առաջ Մադոննան չէր թաքցնում, որ նոր սիրելի ունի: Վերջինս իտալացի էր, սակայն որոշ ժամանակ անց Մադոննան նշում էր, որ այլեւս միայնակ է:

Կարդացեք նաեվ

Համացանցում հայտնվել է Արթուր Աբրահամի երկրորդ կնոջ լուսանկարը. նա իսկական գեղեցկուհի է

Irina Abovyan

Մանկական Եվրատեսիլ 2021․ Տեսահոլովակի պրեմիերա՝ Մալենա – «Քամի–քամի»

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիրները Թուրքիային հուշում են՝ որն է թույլ կողմն ու ինչի վրա աշխատեն. Լուսինե Բադալյան

Irina Abovyan

Տարիքային տարբերությունը մեզ չի խանգարում․ ով է Գրիգորի Եսայանի 2-րդ կինը․ ինչո՞ւ երգչի որդին չի շփվում հոր նոր ընտանիքի հետ

Irina Abovyan

Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին, որ երեկվանից պտտվում է իմ հասցեի շուրջ. Սիլվա Հակոբյան

Irina Abovyan

Սեր… Անի Երանյանի նոր սանրվածքն ու սիրո խոստովանությունը. ում հետ է նա հոլովակ հրապարակել

Irina Abovyan