Հասարակություն

Վերջին 3 ամսում էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց․ Արմեն Մուրադյան

Մտահոգիչ վիճակագրություն`էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց՝ միայն վերջին 3 ամսվա ընթացքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Վերջերս, Երեւանում շատերին կհանդիպեք ինքնագնաց ամենագլորներ վարելիս:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց ինքնագնաց ամենագլորներ վարելիս բազվաթիվ վնասվածքներով քաղաքացիներ են հոսպիտալացվում:

Ամենագլորներ վարողները խոչընդոտների հանդիպելիս, տրանսպորտային միջոցների բախվելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստանում: Եղել են դեպքեր, երբ ինքնագլորը վարել է երկու կամ երեք անձ, այդ պատճառով կորցրել են կառավարումը եւ հարվածել կայանված կամ երթեւեկող ավտոմեքենայի:

Միգուցե ինքնագլորները էկոլոգիապես մաքուր, հարմար եւ մատչելի փոխադրամիջոց են եւ արագ շրջանցում են խցանումները, բայց անտեսում են հնարավոր վտանգները, ուստի կարծում եմ պետք է որոշակի կարգավորումներ իրականացվեն այս խնդրին լուծում տալու նպատակով»,- գրել է Արմեն Մուրադյանը։

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտում. ինչ են նկատել պարեկները լուսադեմին

Irina Abovyan

Տավուշի մարզում ջրավազանից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի. ժամանել է մարզի ոստիկանապետը

Irina Abovyan

Pfizer-ը Հայաստանում հասանելի կլինի ամենայն հավանականությամբ դեկտեմբերի վերջին

Irina Abovyan

Ընենց զենքեր ունենք, որ հողը դղրդացնում ա, մենք հաղթելու ենք. անմահացած Ռոբերտ Անանյանը

Irina Abovyan

Զգացողություն, թե՞ իրականություն, բայց ես զգացի երեխուս. Աստղ Գալեյան

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-ին և 6-ին կնվազի 6-8 աստիճանով

Irina Abovyan