Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը թեթևացնում է հանքատեր նախկին պաշտոնյաների կյանքը

Արաքսի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից ավազ արդյունահանելու դեպքում տուգանք կնշանակվի: Խոսքը 5 մլն դրամի մասին է: Պարզվում է, որ Արաքս գետի հունից ավազ արդյունահանելու հետեւանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել, այդ թվում՝ սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր: Սակայն, չնայած այդ ռիսկերին, քրեական պատասխանատվության փոխարեն սահմանվում է ընդամենը վարչական պատիժ, ինչը, բնականաբար, խնդրի լուծում չէ, բայց ավազ արդյունահանող ընկերությունների սեփականատերերի կյանքը զգալիորեն կթեթևացնի։ Իսկ ովքեր են այդ ընկերությունների սեփականատերերը։

Մամուլը բազմիցս էր գրել, որ ավազի հանքերը և այդ բիզնեսի հանդեպ հետաքրքրությունը չի շրջանցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրա եղբորը` Հենրիկ Աբրահամյանին։

Ավազի հանքերի սեփականատերեր է նաև բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը։

ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն ևս մեկ հանքի արդյունահանման հայտ է ներկայացրել: Այս անգամ էլ ընկերությունը հավակնում է պեռլիտային ավազների հանքավայրի հարավային տեղամասին:

Համաձայն տարբեր հրապարակումների՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն ավազի երկու հանք է շահագործում Եղվարդի ջրամբարի հյուսիսային կողմում։

Նախկին ոստիկանապետ, նախագահի նախկին խորհրդական, այժմ պատգամավոր Ալիկ Սարգսյանի ընտանիքին են պատկանում Արաքս գետի ավազանում գտնվող ավազի և տրավերտինի հանքեր՝ 550 հեկտարի չափով:

2017թ. հուլիսի 27-ին «Փաստ» օրաթերթը գրեց, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Վերնաշեն համայնքների տարածքում բազմամետաղային հանքավայրի շահագործման դեմ բողոքում են գյուղացիները: Բնակիչների պնդմամբ՝ գործին միջամտում է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը: Ժամանակին՝ 2010–ին, նա ուսումնասիրություններ է կատարել այստեղ՝ ուրանի հանքավայր գտնելու հույսով, և ըստ գլաձորցիների` ոչինչ չհայտնաբերելով, փակել է իր ընկերությունը և դադարեցրել ուսումնասիրությունները: Այժմ էլ ցանկանում է հանք հայտնաբերել և շահագործել:

Ավազի հանքեր ունեն Ազգային ժողովի նախկին պատգամավորներ, «Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանը և Վահրամ Բաղդասարյանը, չնայած վերջինս այդ հանգամանքը համառորեն հերքում է։

Այսինքն` կարող ենք փաստել, որ չնայած այն խոստմանը, որ հանքատերերի հանդեպ խիստ միջոցներ են կիրառվելու, ամեն գնով արգելվելու են նրանց կողմից  ապօրինի արդյունահանման փորձերը՝ այսօր հանքատերերի համար կոմֆորտ աշխատելու բոլոր միջոցները ստեղծված են: Օրենքի խախտումով շրջակա միջավայրին վնասելու արդյունքում վերը նշված նախկին պաշտոնյաները այլևս քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, ինչպես ասում են՝ գլուխները կազատեն ընդամենը 5 միլիոն դրամ մուծելով: Մի կողմից տուգանքների հաշվին բյուջեի եկամուտներ կավելացվեն, մյուս կողմից հանքատերերը ավելի հանգիստ կլինեն, քանի որ տուգանքը, ամեն դեպքում, դա քրեական պատասխանատվությունը չէ՝ դրանից բխող բոլոր տհաճ հետևանքներով….

Կարդացեք նաեվ

Թուրքերի բացահայտ սուտը Արարատ լեռան հետ կապված․ Հայեր լսեք և իմացեք

Irina Abovyan

Նոր զարգացումներ. Իսրաելից Ադրբեջան է տեղափոխվել …

Irina Abovyan

Հարված Հայաստանին. Իրավիճակը լարվում է

Irina Abovyan

Ինչպես կազմակերպվեց Հոկտեմբերի 27-ը, և ինչո՞ւ հենց հոկտեմբերի 27-ին

Irina Abovyan

Այժմ ցուցաɲաɲնեɲին չեն գնդակահաɲում Եɲևանի փոηոցնեɲում կամ դաժանաբաɲ ծեծում ոստիկանությունում, ինչպես Քոչաɲյանի ժամանակ․ Սիɲուշոն անհանգստանալու կաɲիք չունի

Irina Abovyan

«Կռուտիտ» էր անում. անհետ կորածի հարազատը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին

Irina Abovyan