Քաղաքականություն

Փաշինյանի՝ օրենքը խախտելու վրա «բռնված» թիմակիցները և «քավության նոխազները»

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պահանջել էր առավելագույն անհանդուրժողականություն դրսևորել պաշտոնատար անձանց կողմից թույլ տված օրինախախտումների վրա և պատժել նրանց օրենքի ողջ խստությամբ: Այլ կերպ ասած` Փաշինյանը պահանջում էր, որպեսզի իրավապահները յուրայիններին չխնայեն, սակայն արդյոք այդպես է իրականում, հատկապես այն դեպքերում, երբ այդ յուրայինները բռնվում են այս կամ այն խախտման վրա:

Ինչպե՞ս է ստացվել, որ կնոջը վիրավորված պատգամավոր Կարեն Սարուխանյանը պահպանել է մանդատը և անգամ էթիկայի հանձնաժողովի ուշադրությանը չի արժանացել: Մամուլը նաև բազմիցս ահազանգել էր, որ մարզպետ Սարուխանյանը հրահանգում է մարզի գյուղապետերին ՔՊ-ի համար ձայներ հավաքել, սակայն այս դրվագները նույնպես պատկան մարմինների ուշադրությունից վրիպել են:

ՔՊ-ական ևս մեկ արդեն նախկին պաշտոնյան, ով, լինելով Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջանակից, հաջողացրել է սկանդալներից ջրից չոր դուրս գալ, աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Զարուհի Բաթոյանն է: ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է 266 էջանոց զեկույց, որտեղ տեղ են գտել սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումների մասին տեղեկություններ: Բաթոյանի փոխարեն օրենքի կոպտագույն խախտման համար պատասխան տվեցին նախարարության միջին օղակի մի շարք պաշտոնյաներ:

2020 թվականի հունիսի 3-ին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ուղիղ եթերով խոսել է Էջմիածնում Մանվել Գրիգորյանի կողմից վարձակալած սրճարանի մասին: Գասպարյանը հանդես է եկել կոչով. «Ես ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել այդ սրճարանի աշխատանքը բոյկոտել, որևէ դեպքում՝ անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում, գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»։ ՀՀ քր. օր. 214-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում այս արարքի համար:

2019-ի սեպտեմբերի 18-ի Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել, որի շրջանակներում շատ բուռն կերպով քննարկվում է Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցության հարցը: Դեպքից հետո Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Սակայն, նրա փոխարեն այսօր բանտում են հայտնվել իր օգնականը:

 Պատերազմից հետո համացանցում շրջանառվում էին լուսանկարներ և ներկայացվում են փաստեր, որոնք բաց տեքստով մեղադրում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ ուղարկված օգնության յուրացման մեջ։

Կորոնավիրուսի տարածումը կանխելուն և բուժմանն ուղղված միջոցները նպատակային և արդյունավետ չեն օգտագործվել, բացահայտվել են մի շարք խախտումներ: Սա Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն է բյուջետային ծախսերի իրականացման վերաբերյալ մի ժամանակահատվածում, երբ նախարար էր Արսեն Թորոսյանը։ Սակայն, ինչպես երևում է` այս պատմության համար պատասխան են տալու անգամ ոչ թե առողջապահության նախարարության, այլ էկոնոմիկայի նախարարության միջին օղակի պաշտոնյաները, ովքեր և պատասխանատու էին հյուրանոցների հետ կնքված պայմանագրերի համար:

Առողջապահության նախարարությունում շաբաթներ առաջ  ծառայողական քննություն էր սկսվել, որը վերաբերում է Պետական վերահսկողական ծառայության կողմից «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրերի մշտադիտարկման վերաբերյալ» ուսումնասիրությանը: Արդյունքում` պարզվել է, որ պետական գումարները բաշխելիս խտրականություն է դրվել բուժհաստատությունների միջեւ, որտեղ գործել է խնամի-ծանոթ-բարեկամ «ճկուն» համակարգը, ինչն առաջացրել է բազմաթիվ բուժհաստատությունների վրդովմունքը: Սակայն, նախարար Անահիտ Ավանեսյանի փոխարեն աշխատանքից ազատվեց  Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծաղիկ Վարդանյանը:

Շաբաթներ առաջ պարզ դարձավ, որ  Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընտրություններից հետո իր մոտ է կանչել Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին և պահանջել հրաժարականի դիմում գրել: Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել: Բնականաբար, Խաչատրյանին քաղաքացուն ծեծի ենթարկելու հոդվածով մեղադրանք չառաջադրվեց, պարզվեց` ծեծողը ոչ թե նա էր, այլ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը:

Ապարանում հնչած կրակոցներից հետո պաշտոնից ազատվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։ Փաստորեն, քավության առաջին նոխազը դարձավ Ապարանի ոստիկանապետը, մինչդեռ համառորեն լուրեր էին պտտվում, որ Ապարանում տեղի ունեցած վենդատային մասնակցել են պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատները:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը միայն կորոնավիրուսով պայմանավորված անձանց կեցության ապահովման համար՝ սնունդ և հյուրանոցային ծախսեր տրամադրել է 5 միլիարդ 259 միլիոն 271 հազար ՀՀ դրամ՝ փաստացի նախարարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրամադրած բյուջեի ամենաշատ մասը՝ 26 տոկոս։ Մոտ 1 միլիարդ 800 միլիոն ՀՀ դրամ տրամադրվել է COVID-19-ի շրջանակներում մեկուսացված և հիվանդ անձանց միայն սննդի գնմանը։ Գնումները կատարվել են մեկ անձից։ Ամենախոշոր գնումը կատարվել է Ռեդի Սթեդի՝ Արտլանչ, կազմակերպությունից։ Միայն 2020 թվականին Արտլանչից գնվել է 527 770 750 ՀՀ դրամի չափով սնունդ։ Նշենք, որ այս կազմակերպությունը պատկանում է իշխանության հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Բակուր Մելքոնյանին։ Սակայն, ինչպես և սպասվում էր, պատասխանատվության ենթարկվեց ոչ թե նախարար Վահան Քերոբյանը, այլ նախարարության երեք աշխատակիցներ:

Ահա այսպես է նոր Հայաստանում Նիկոլ Փաշինյանը «պատժում» իր թիմակիցներին. ով-ով, իսկ «քավության նոխազ» մշտապես կգտնվի, եթե անհրաժեշտ է ջրից չոր հանել այս կամ այն ՔՊ-ական պաշտոնյայի…

Կարդացեք նաեվ

Նիկոլ Փաշինյանը հոգնա՞ծ է, թե՞ չարաշահել է ալկոհոլը ինքնաթիռում

Irina Abovyan

Մայր Ռուսաստանը դիմավորում է Դոնբասը. Մարգարիտա Սիմոնյան

Irina Abovyan

Դա ամենակարևոր թեմաներից է, որը դեռ չի կատարվել. Ալիևը՝ եռակողմ հանդիպմանը

Irina Abovyan

Թուɲքեɲն օգնության են շտապել խոɲտակվոη «Մոսկվային»․ Պուտինի մηձավանջային գիշեɲը

Irina Abovyan

Սուտը կովի կղանքն ուտի՞, թե՞ այդպես է եղել. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Irina Abovyan

Ե՛ս եմ գնալու իրանցի զինվորներին դիմավորեմ նույն կամրջով, որտեղով անցել է Նժդեհը․ Պավլիկ Մանուկյան

Irina Abovyan