Հասարակություն

Կոտայքի մարզում 37-ամյա վարորդը Nissan Tiida-ով հայտնվել է ջրատարում

Երեկ՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Միշա Պ.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ջրատարում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 Ավտոմեքենան դուրս բերելու համար վարորդ Միշա Պ.-ն օգտագործել է հատուկ  տեխնիկա:

Կարդացեք նաեվ

Ինչ արժեն Մարիամ Փաշինյանի «Մանոլո Բլանիք» կոշիկները

Irina Abovyan

Բժիշկներ նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել.

Irina Abovyan

Ուշադրություն. Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

Irina Abovyan

Աղոթք երեկոյան՝շնորհակալ եմ այս օրվա համար.

Irina Abovyan

Հատկապես խուճապ է Գյումրու Բուլվարային թաղամասում. Վահան Թումասյան

Irina Abovyan

Սեպտեմբերի 29-ին նշված հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված

Irina Abovyan