Հասարակություն

Սիրահարները ծանոթացել են ինն ամսականում և որոշել ամուսնանալ 22 տարի անց

Բրիտանացիները, ովքեր ծանոթացել են մանկապարտեզում, գտել են միմյանց սոցցանցերում ու որոշել ամուսնանալ 22 տարի անց։ Այս մասին հայտնում է Plymouth Live-ը։

22-ամյա Ջես Փիքի և Ջո Մեթյուսի սիրո պատմությունն սկսվել է ավելի քան 20 տարի առաջ։ Բրիտանացիների ծնողները ինն ամսականում նրանց ուղարկել են նույն մսուր, իսկ հետո նրանք հայտնվել են նույն մանկապարտեզում։ Չորս տարեկանում Մեթյուսը սիրահարվել է Փիքին, ամուսնության առաջարկ արել, իսկ հետո սիրահարները կեղծ հարսանիք են խաղացել։

Մանկապարտեզից հետո բրիտանացիները հաճախում էին տարբեր դպրոցներ և 14 տարով կորցրեցին կապը, մինչև որ մի օր Մեթյուսը սոցիալական ցանցում գտավ Պիկին։ Երբ հանդիպեցին հին ծանոթները, նրանք հասկացան, որ իրենց միջև դեռ կապ կա, և նրանք միասին նույնքան լավ են իրենց զգում, որքան մանկապարտեզում։ «Երբ ես նորից հանդիպեցի Ջոյի ծնողներին, դա նույնպես նման էր վերամիավորման», – ասել է Փիքը:

Անցյալ օգոստոսին Մեթյուսն ամուսնության առաջարկություն արեց աղջկան և վերջինս համաձայնեց դառնալ նրա կինը, իսկ այժմ զույգը պատրաստվում է հարսանիքին։

Կարդացեք նաեվ

Հայաստանում գնաճը կազմել է 9 տոկոս. ԿԲ նախագահն անդրադարձավ գնաճին և փոխարժեքին

Irina Abovyan

40-ամյա բնակիչը խփել է 39-ամյա համաքաղաքացու գլխին, ինչի հետևանքով նա մահացել է

Irina Abovyan

Կոտայքի մարզում՝ 2-ամյա երեխան իրենց տան բակում խաղալիս ընկել է ջրով լցված երկաթյա տարայի մեջ և ջրահեղձ եղել

Irina Abovyan

Արցախում կրկին գազ չկա. ադրբեջանական կողմը նոր տեղադրված փականի միջոցով ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը

Irina Abovyan

ՎԹԱՐԱՅԻՆ ՋՐԱՆՋԱՏՈՒՄ… հոկտեմբերի 11-ին 12 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում

Irina Abovyan

Գազի գինը սահմանին չի թանկանում, իսկ սպառողի համար է թանկանում

Irina Abovyan