Հասարակություն

Տանզանիայում կապիկների կողմից առևանգված մեկ ամսական երեխան մահացել է

Տանզանիայում մեկ ամսական երեխա է մահացել մի խումբ կապիկների կողմից առևանգվելուց հետո։ Մոր խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել տանը:

Լրատվամիջոցների տվյալներով՝ երեխային կրծքով կերակրելու ժամանակ տուն է մտել կապիկների խումբ։ Երեխայի մայրը սկսել է բղավել և օգնություն կանչել, որպեսզի հարևաններն իրեն օգնեն պայքարել կապիկների դեմ։ Չնայած մարդկանց ջանքերին՝ երեխային վերադարձնել չի հաջողվել. կենդանիները նրան տարել են իրենց հետ։

Մարզային ոստիկանության տվյալներով՝ ավելի ուշ ընտանիքը կարողացել է կապիկների հետքերով գտնել և երեխային հետ վերադարձնել, սակայն տղան մահացել է հիվանդանոցում։ Բժիշկները հայտնել են, որ նրա մահվան պատճառը գլխի և պարանոցի շրջանում վնասվածքներն են։

Ավելի ուշ ոստիկանությունը դիմել է տեղի բնակիչներին՝ խնդրելով զգոն լինել կապիկների նկատմամբ։

Կարդացեք նաեվ

Մարտի 25-ին տասնյակ հասցեներում լույս չի լինի. ՀԷՑ

Irina Abovyan

Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել

Irina Abovyan

Երբեք Չեք Գուշակի, Թե Նրանցից Որն Է Մայրը․ Նա 7 Երեխա Ունի, Իսկ Տեսքից Ասես Աղջնակ Լինի

Irina Abovyan

 Լենինգրադի մարզում երեխան դուրս է եկել 6-րդ հարկի պատուհանից և քայլել պատուհանագոգով (տեսանյութ)

Irina Abovyan

40-ամյա բնակիչը խփել է 39-ամյա համաքաղաքացու գլխին, ինչի հետևանքով նա մահացել է

Irina Abovyan

Եղանակը Հայաստանում․ Օդի ջերմաստիճանը կնվազի

Irina Abovyan