Քաղաքականություն

ՀՀ նախկին նախագահի որդին ցանկացել է գնել Ռուսաստանում McDonald’s-ի ակտիվները. Forbes

Forbes ամսագրի ռուսական տարբերակը հոդված է հրապարակել McDonald’s սննդի ցանցի ռուսական ակտիվների վաճառքի գործընթացի մասին։

Պարբերականը պարզել է, որ գնման համար դիմողների թվում, բացի հաղթող ռուս գործարար Ալեքսանդր Գովորից, եղել է նաև հինգ այլ մարդ։

Մասնավորապես, հարցազրույցների մասնակիցներից մեկը ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի որդին է եղել։

Արմեն Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդանն ու Հայկը։ Սակայն չի նշվում, թե նրանցից ով է հավակնել դառնալ Ռուսաստանում McDonald’s-ի ակտիվների նոր սեփականատերը։

Հաղորդվում է, որ մրցույթում փորձել են հաղթել նաև ռեստորատորներ Արկադի Նովիկովը և Անտոն Պինսկին, Ռուսաստանում McDonald’s-ի ֆրանչայզի գործընկերներ Ռոստիսլավ Օրդովսկի-Տանաևսկի Բլանկոն և Կայրատ Բորանբաևը, Kismet Capital Group-ի ներդրող և հիմնադիր Իվան Տավրինը։

Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ McDonald’s-ն իր ռուսական բիզնեսը վաճառում է Ալեքսանդր Գովորին, որը ռեստորանները ղեկավարելու է նոր ապրանքանիշի ներքո։ Գովորը «ԳիԴ» ընկերության սեփականատերն է։ Նա McDonald’s-ի 25 ռեստորանների կառավարիչն է Սիբիրում` Նովոսիբիրսկում, Բերդսկում, Տոմսկում, Կեմերովոյում, Նովոկուզնեցկում, Բառնաուլում և Կրասնոյարսկում։

Կարդացեք նաեվ

Պայքարը ոչ միայն շարունակվելու է, այլ նոր թափ է հավաքելու ու «կործանելու է նիկոլիզմի Կարթագենը. Շարմազանով

Irina Abovyan

Մինչ ՀՀ-ում ամբողջ  թափով  ընթանում է ռսի սшպոգը առաջինը պաչելու ամոթալի մրձшվազքը, վերջինս դաշնակցային պայմանագիր է կնքում ադրբեջшնի հետ… Ու չզարմանաք, եթե  մի օր … Վահե Տեր-Մինասյան

Irina Abovyan

Դեռ զինվորների դիերը սառնարաններում են, գերիները՝ Բաքվում. ի՞նչ պարտադիր էր սա անել. քաղաքացի

Irina Abovyan

Քաշքշոց ոստիկանության ու ակցիայի մասնակիցների միջև․ Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ լարված իրավիճակ է․ ուղիղ

Irina Abovyan

«Այսօր բացվելու են փակագծեր». Մհեր Արմենիան հասավ Երևան

Irina Abovyan

Հայաստանի «ժողովրդավարությունը» սրիկաների վերջին հանգրվանն է. Արմեն Աշոտյան

Irina Abovyan