Հասարակություն

Լոռու մարզում փորձել են բանկ թալանել․ երբ դրամապահոցը բացելու փորձ են արել, ազդանշանը միացել է

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնի ծառայողը ահազանգել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ Ալավերդ քաղաքում Հայաստանում գործող բանկերից մեկի՝ «Թումանյան» մասնաճյուղի անվտանգության ահազանգման համակարգը միացել է։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ անձը կամ անձինք բանկի մուտքի դուռը բացել են դրսի հատվածից և դրամապահոցի համար նախատեսված սենյակում քանդել են առաստաղը։

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված բանկի մասնաճյուղի այդ հատվածը եղել է չբնակեցվող և առանց հսկողության թողնված։ Այն մասնաշենքի 2-րդ հարկն է, որտեղ պանելային հատակը շուրջ 30 սմ տրամագծով տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդել են և մուտք գործել դրամապահոցի սենյակ, փորձել մետաղյա լիգանման առարկայով բացել դրամապահոցի դուռը։

Հավանաբար, երբ զգացել են, որ միացել է ազդանշանը, ոչինչ չգողանալով՝ դիմել են փախուստի։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Կարդացեք նաեվ

Անհետացած 20 զինծառայողները խոշ տանգվել են

Irina Abovyan

Շատ հեշտ ու արդյունավետ միջոց կոշիկի ծալքերը վերացնելու համար

Irina Abovyan

Երեխեքը կուրտկաներով են նստած դասի, մեր ամբողջ աշխատածը դեղերին ա գնում. Բողոքի ակցիա՝

Irina Abovyan

Ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ

Irina Abovyan

Ոնց կարող ես որդի կորցրած մորն ասել՝ մոռացել ես նրան. որդեկորույս ծնողներ

Irina Abovyan

Օճառ, ալկոհոլ և քացախ. Ահա թե ինչպես կարելի է մաքրել խոհանոցի ճարպը․ Շատ պարզ, բայց արդյունավետ միջոց

Irina Abovyan