Հասարակություն

Պայթյուն՝ Արմավիրում․ հրդեհ է բռնկվել, Նիվան վերածվել է մոխրակույտի․ կա զոհ

Այսօր՝ հունիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները մարել են Փարաքար գյուղի Գետափնյա փողոցի տներից մեկի դիմաց կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայրից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա լուրջ վնասվածքներ է ստացել։

Այս պահին ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի կարգադրությամբ տարածքը սահմանազատվել է և սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ կրակի բռնկումով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Կարդացեք նաեվ

Երբ կվճարվեն հունվար ամսվա կենսաթոշակները

Irina Abovyan

Շնորհիվ այս պարզ հնարքի ձեր տանը միշտ կարող են լինել թարմ կիտրոններ

Irina Abovyan

Պատերազմից 1.5 տարի անց Արտյոմն առաջին անգամ ինքնուրույն քայլում է

Irina Abovyan

Տոպրակների վաճառքը կարգելվի. մնաց երկու շաբաթ

Irina Abovyan

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը,ովքեր էին ներկա. Տեսանյութ

Irina Abovyan

Հոկտեմբերի 25 և 26-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի

Irina Abovyan