Հասարակություն

Փա՛ռք քեզ, Տեր Աստված. 12 տարի երեխա չէինք ունենում, չէինք հանձնվում ու էս հզոր աղոթքն էինք կարդում, հիմա արդեն երեքն ունեմ

12 տարի երեխա չէինք ունենում, բայց շատ հավատքով էինք, հույսով, որ կբժշկվենք։ Մի օր եկեղեցում էլի աղոթում էի, մոտեցավ մի երիտասարդ սարկավագ ու առաջարկեց այս աղոթքով դիմել Տիրոջը՝ խնդրելով, որ մեր անպտղությունը բուժվի։

Աղոթքը հենց այսպես էլ կոչվում է՝ Անպտուղ զույգերի համար։ Ամիսներ անց ստացա երանելի լուրը՝ բուժվել ենք ու սպասում ենք մեր առաջնեկին։

Կարդացե՛ք այս հզոր աղոթքն, ու վստահ եղեք՝ պատասխանը չի ուշանա։

Աղոթք անպտուղ զույգերի

Ով մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոս՝  բարձրյալ և մեծ, անայլայլելի, անփոփոխելի և մշտնջենավոր.  դու, որ երկնքից իջար և Սուրբ Հոգու միջոցով սուրբ Կույս Մարիամից ծնվեցիր  և քո Աստվածությամբ սրբեցիր նախահոր հանցանքի հետևանքը՝  մեղքով ապականված մեր բնությունը,  որով կանացի բնությունը ցավերով և տրտմությամբ զավակ ծնելու անեծք ու պատիժ էր ստացել: Արդ աղաչում ենք քեզ, մարդասեր Թագավոր,  դու, որ մեր ստեղծիչն ու նորոգողը և մեր հիվանդությունների բժիշկն ես,  բժշկի՛ր քո (անունը) աղախնուն / ծառային:  Քո սուրբ բնակությունից օգնի՛ր և զորացրո՛ւ նրան, որպեսզի իր զավակն ունենա  և նրան՝ իբրև իր որովայնի պտուղ,  Սուրբ Ավազանից ծնունդով ամեն արատներից մաքրելով՝ Քո սուրբ Եկեղեցուն ընծայի:  Շնորհի՛ր, որ այս զույգը հանդարտությամբ և առանց փորձանքի հասնի ցանկալի ուրախության,  և բոլոր հավատացյալ տները աճեն ու բազմանան քո փառքի համար, ո՛վ Տեր,  որպես կատարում աստվածային քո խոսքի. «Աճեցե՛ք և բազմացե՛ք»:  Այո՛, Տեր մեր Աստված, այս պահին լսիր քո անարժան ծառայի (և բոլոր այստեղ գտնվողների) խնդրանքը  անարատ ծնողիդ՝ սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերիդ բարեխոսությամբ.  որովհետև քեզ՝ Միածին Որդուդ, և անսկիզբ ու համագո քո Հոր  և կենդանարար ու ամենասուրբ Հոգուդ են վայել փառքը, պատիվն ու երկրպագությունը  այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն

Կարդացեք նաեվ

Քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ ու նրա երեխայի հիշատակին

Irina Abovyan

2022թ ղեկավարության փոփոխություն է սպասվում․ Հայաստանի վիճակը կլավանա, ողբ ու սուգ չի լինի. Լյուսյա

Irina Abovyan

6 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Irina Abovyan

Բենզինի շուկայում կրկին գնաճ է. որքան է մեկ լիտրի արժեքը

Irina Abovyan

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում

Irina Abovyan

Տեսեք ինչպես է Սուրեն Պապիկյանը բացում հարսի քողը և ծաղիկներ նվիրում սիրելիին․Բացառիկ Տեսանյութ

Irina Abovyan