Խոհանոց

Տնական պաղպաղակ՝ ընդամենը 3 բաղադրիչից… Ես պաշտում եմ այս համեղությունը

Ամռան գալուն պես ավելի արդիական է դառնում նուրբ ու զովացնող աղանդեր պատրաստելու հարցը: Առաջարկում ենք տնական պաղպաղակի հիանալի բաղադրատոմս:

Դիտեք նաև՝

Մեր կողմից առաջարկվող տարբերակը ելակով է, սակայն այն կարող եք փոխարինել ցանկացած այլ հատապտղով կամ մրգով:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ելակ՝ 100գ
  • հարած սերուցք՝ 400գ
  • խտացրած կաթ՝ 150գ
  • թխվածքաբլիթ՝ 4 հատ

Պատրաստման եղանակ. 

Ամբողջ ելակը կտրատել բարակ շերտերի:

Տապակը կամ ֆորման ծածկել սննդային թաղանթով: Ելակ դասավորել տապակի մեջ՝ տակի և կողքերի հատվածներում:

Մնացած ելակը փոքր բլենդերի օգնությամբ պյուրեի վերածել:

Սառած բարձր յուղայնությամբ սերուցքը հարել այնքան, որ խիտ ու կայուն զանգված ստացվի:

Ավելացնել խտացրած կաթը, նորից հարել՝ մինչ լիարժեք համասեռ դառնալը:

Սերուցքային զանգվածի մի մասը խառնել հարած ելակի հետ:

Երկու զանգվածներն էլ տեղափոխել ելակով ֆորմայի մեջ՝ շերտերոով կամ մի քանի գդալ սպիտակ, մի քանի գդալ վարդագույն զանգված լցնելով:

Ծածկել թխվածքաբլիթներով, փակել տոպրակով և ուղարկել սառցախցիկը՝ 4-6 ժամով:

Հանել պատրաստի պաղպաղակը, կտրատել և մատուցել այս թեթև, թարմ, բնական աղանդերը:

Բարի ախորժակ

Կարդացեք նաեվ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ԹԱԳՈՒՀԻՆ #դդումով #հաճարով եւ հավով ֆանտաստիկ համեղ ուտեստ

Irina Abovyan

Աղի միջուկով կրուասաններ․․․ Անգամ տոնական սեղանին կարող եք մատուցել

Irina Abovyan

Լավաշով ռուլետ, որն այնքան համեղ է ստացվում, որ ուզում ես ամեն օր ուտել։ Փորձեք և համոզվեք

Irina Abovyan

Կաթնաշոռավարսակային վիտամինային պիրոգ՝ առանց ալյուրի

Irina Abovyan

Ինչպես համեղ եփել անգամ ամենաէժան մակարոնը. ահա գաղտնիքը, որ դրանք չքանդվեն ու չկպչեն

Irina Abovyan

Ամենահամով ճաշերից #Քրչիկ/

Irina Abovyan