Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ԿԳԲ-ի պադվալից» թույլ են տվել ԶՈՒ գեներալին մի քանի ժամով դուրս գալ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Զինված ուժերի պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանին թույլ են տվել Երևան Կենտրոն քրեկանատորղական հիմնարկից՝ ԿԳԲ-ի պադվալից մի քանի ժամով դուրս գալ: Պատճառը եղել է այն, որ դիմում է եղել դատական համակարգ, որ մահացել է Ավետիք Մուրադյանի մայրը և խնդրել են թույլ տալ մասնակցել հարազատ մոր հուղարկավորությանը:  Հուղարկավորությունից հետո նա կրկին վերադարձել է ԿԳԲ-ի պադվալ: Նշենք, որ Ավետիք Մուրադյանը եւ մյուս բարրձրաստիճան պաշտոնյաները գրեթե 7 ամիս է ինչ կալանքի տակ են եւ պահվում են ԿԳԲ-ի պադվալում:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։
Քրեական գործով այս պահին Երեւան Կենտրոն քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի -վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են»:

Քնար Մանուկյան

Կարդացեք նաեվ

Սրա դեմն առեք, այլ ոչ թե տեսախցիկների առաջ Լուկաշենկոյին կամ ընդդիմությանը պատախանեք․ Շարմազանով

Irina Abovyan

Գնացե’ք խեղդվեք ձեր ոսկու, պղնձի մեջ. նախկին գործարարը՝ կառավարությանը

Irina Abovyan

Ո՞վ է այս դիանագրիգորյանական սցենարի հեղինակը

Irina Abovyan

Բա ո՞ր Լադիմիր Լադիմիրիչի ականջն ընկնի

Irina Abovyan

Վարդազարյանին պարտադրե՞լ են հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից․ մեկնաբանություն

Irina Abovyan

«Ծախսս գաղտնի թող մնա». ի՞նչ են թաքցնում հանրությունից ՔՊ-ական պաշտոնյաները

Irina Abovyan