Հասարակություն

Ողբերգական դեպք Երևանում. էլիտար շենքում, հայտնաբերվել է տղամարդու դի. նա բարձրությունից ընկել է երկաթե «արմատուրաների» վրա

Ողբերգական դեպք Երևանում. էլիտար շենքում, հայտնաբերվել է տղամարդու դի. նա բարձրությունից ընկել է երկաթե «արմատուրաների» վրա

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կանչով մեկնել են Վերին Անտառային 136/11 հասցե, որտեղ նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի ծառայողները՝ օպերլիազոր Միքայել  Գարակյանի գլխավորությամբ, պարզել են՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Քեշիշյանն էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում էր նշված շինարարարությունում և երկրորդ հարկի բարձրությունից ընկել է ներքև, հայտնվելով երկաթե «արմատուրաների» վրա: 

Նրան այնտեղից դուրս են բերել շինարարության մյուս աշխատակիցները և  ահազանգել են շտապօգնություն: Ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը: Նշված շինարարության մուտքի մոտ կար ցուցանակ, որում գրված է.

«Երևան, կենտրոն վարչական շրջան, Վերին Անտառային  136/11, բազմաբնակարան բնակելի համալիրի ստորգետնյա և վերգետնյա հարկերով հիմնակմաղքի շինարարական աշխատանքներ»: 

Պատվիրատուն Երևանում հաշվառված «էԼԻԶ» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ Երևանում հաշվառված «Բիդեք» ՍՊԸ-ն է, հեղինակային հսկողությունը իրականացնում է Երևանում հաշվառված «ՎԱ-ՄԱՅՆԴ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողութունը իրականացվում է «Արթուր Աբելյան Աշոտի» ԱՁ-ի կողմից:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կարդացեք նաեվ

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Irina Abovyan

Ադրբեջանը նոր զորամաս է բացել Քելբաջարում

Irina Abovyan

Այսօր անսահման բարի տիկին Աստղի ծննդյան օրն է. այս կինն անգամ իր վշտի մեջ սթափ մնաց, ոչ մեկից ոչինչ չմուրաց, ու դրա համար էլ անսահման հարգում եմ իրեն

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդը, ուղևորը և ոչխարը «Տոյոտայով» բերման են ենթարկվել

Irina Abovyan

Էջմիածին ԲԿ-ում ծնվել է զոհված զինծառայող Նարեկ Հարությունյանի եղբայրը

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. քաղաքացիները՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Irina Abovyan