Ձվածեղը գրեթե բոլորի տանը համար 1 նախաճաշն է։ Էլ ի՞նչը կարող եք պատրաստել հաշված րոպեների ընթացքում, ընդ որում որ այն լինի սննդարար, համեղ ու երկար ժամանակով թույլ չտա քաղցի զգացում ունենալ։
Միայն թե կա մի մեծ սխալ, որը վնասում է մարդկանց, սակայն շատերն առանց իմանալու՝ շարունակում են նույնն անել։
Դիտեք նաև՝
Կա մի մթերք, որի հետ խիստ արգելվում է համադրել ձուն։
Առհասարակ, ի՞նչ եք ավելացնում ձվածեղին․ կանաչի, լոլիկ, սունկ, երշիկ կամ նրբերշիկ։ Օրինակ ԱՄՆ-ում մարդկանց մեծ մասը չի պատկերացնում իր առավոտը առանց բեկոնով ձվածեղի։ Թեպետ մեզ մոտ էլ են այն սիրում։
Պարզվում է՝ ձվի ու մսի համադրությունը չափազանց մեծ վնաս է հասցնում օրգանիզմին։ ուղղակի դադարեք ուտել այն նախաճաշին։
Հետազոտությունները ցույց են տվել, որ անմիջապես արթնանալուց հետո մսի օգտագործումը ավելացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը 40 տոկոսով։ Այսինքն առավոտյան ընդամենը 50գ միս ուտելով՝ առողջությանը մեծ վնաս կհասցնեք։ Իսկ միջին նրբերշիկի քաշը կազմում է 50գ։

Առհասակար դիետոլոգները խորհուրդ են տալիս հրաժարվել տապակած ձվից, ու դրա փոխարեն այն ուղղակի եփել։ Սակայն եթե ձվածեղը պատրաստեք առանց յուղի, մսեղենի փոխարեն ավելացնեք բանջարեղեն կամ կանաչի, ապա կստանաք ամենաօգտակար ուտեստներից մեկը։