Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գոմեշներին կրակելով՝ սատկացրել էին, մորթել ու միսն իրացրել մսամթերքի շուկայում

Ապրիլի 10-ին ոստիկանության Իջևանի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ Իջևան քաղաքի «Այապի բաղ» տարածքում անհայտ անձը կրակել էր իր երկու գոմեշներին, ապա մորթել՝ տեղում թողնելով գլուխներն ու փորոտիքը։ Տուժողին պատճառվել էր մոտ մեկ միլիոն դրամի վնաս: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Իջևանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 11-ին բաժին բերման ենթարկվեցին 4 տղամարդ։ Նրանք տվեցին խոստովանական բացատրություն։ Պարզվել է, որ կենդանիներին մորթելուց հետո բերման ենթարկվածներից երկուսը միսն իրացրել էին մայրաքաղաքի մսամթերքի շուկաներից մեկում։

Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են

Կարդացեք նաեվ

Շնորհավոր, իմ պաhապան-hրեշտակ, քո առաջին ծնունդն է, որ նշում ենք առանց քեզ…

Irina Abovyan

Կամ կապիկին դնում ենք վանդակը, կամ ինքը մեզ ծախում է թուրքերին.քաղաքացի

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում. տուժածների մեջ է գերությունից փրկված Մարալ Նաջարյանը

Irina Abovyan

«Նոր ավտոբուսի վարորդը դիմակ չէր կրում, ծխում էր, ուղևորներից կանխիկ գումար էր վերցնում»

Irina Abovyan

Լիլի Հովերը խոսել է անձնական մեծ կորստի մասին

Irina Abovyan

Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում սնդիկով ջերմաչափերի վաճառքի արգելքը

Irina Abovyan