Խոհանոց

Ինչ ավելացնել խմորին, որ կարկանդակները մնան փափուկ․․․ Հետաքրքիր միջուկի տարբերակ

Գրեթե բոլորի ընտանիքում սիրում են համեղ կարկանդակներ, սակայն հիմնականում դրանք արագ են չորանում ու հնանում։ Տվյալ խնդրից կարող եք հեշտությամբ խուսափել, եթե իմանաք խմորի պատրաստման ճիշտ եղանակ։ Ընդ որում կարկանդակները կարող եք պահել անգամ սառնարանի մեջ, ու դրանք, միևնույնն է, կմնան թարմ։

Դիտեք նաև՝

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • գոլ ջուր՝ 250 մլ
  • ձեթ՝ 70 մլ
  • խմորիչ՝ 5 գ
  • ալյուր՝ 400 գ
  • շաքարավազ՝ 10 գ
  • կրախմալ՝ 15 գ
  • աղ՝ 8 գ
  • սոխ՝ 100 գ
  • կաղամբ՝ 400 գ
  • տոմատի մածուկ՝ 20 գ

Պատրաստման եղանակ․

Խառնել գոլ ջուրը, խմորիչն ու շաքարավազը, մինչ այն լավ կլուծվի։ Ալյուրը բաժանել 3 մասի, ավելացնել խմորիչով զանգվածին 1 բաժինը։ Դրա հետ մեկտեղ ավելացնել կրախմալն ու աղը, մանրակրկիտ խառնել գդալով։

Դրանից հետ ալյուրի երկրորդ մասին ավելացնել 40 մլ ձեթ, խառնել։ Ավելացնել ալյուրի վերջին բաժինը, միացնել բոլոր խառնուրդները և խմոր հունցել։

Խմորին գնդիկի ձև տալ, ծածկել կափարիչով, ուղարկել որևէ տաք տեղ՝ մոտ 1,5 ժամով։

Սոխը կտրատել մանր խորանարդիկների, թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել։ Միջին կրակի վրա տապակել սոխը՝ մինչ ոսկեգույն դառնալը։ Ավելացնել մանրացրած կաղամբը, տապակել՝ մինչ կաղամբի փափկելը։

Ավելացնել տոմատի մածուկը, համեմել աղով և շոգեխաշել փակ կափարիչի տակ՝  1-2 րոպե։

Խմորը նորից տրորել, բաժանել 12 մասի։ Յուրաքանչյուրին գնդիկի ձև տալ և ձեռքերով տափակացնել։

Յուրաքանչյուրի մեջտեղում 1 գդալ միջուկ դնել, ամրացնել եզրերը՝ կարկանդակի ձև տալով։

Տապակի մեջ 100 լ ձեթ լցնել, լավ տաքացնել միջին կրակի վրա։ Մեջը տապակել կարկանդակները՝ յուրաքանչյուր կողմից մոտ 1 րոպե, մի քանի անգամ շուռ տալով։

Բարի ախորժակ։

Կարդացեք նաեվ

Այս Եղանակով Պատրաստված Թխվածքաբլիթները  լավագույն Են Երեխաներիս Համար. Նրանք Ամեն Օր Ինձնից Խնդրում Են, Որ <<Զեբրա>> Պատրաստեմ

Irina Abovyan

Ո՞րն է ՀՅՈՒԹԵՂ և ՀԱՄԵՂ ԿՈՏԼԵՏ Պատրաստելու գաղտնիքը: Ես կպատմեմ ձեզ

Irina Abovyan

Շատ համեղ աղցան Ձեր տոնական սեղանի համար

Irina Abovyan

#Ամանորյա #աղցան2022 #

Irina Abovyan

Կարտոֆիլ՝ աղացած մսով․ Անչափ համեղ ուտեստ ընթրիքի համար

Irina Abovyan

Հրաշալի և պարզ բաղադրատոմս ձեր այսօրվա ընթրիքի համար: Մակարոնը` մսով

Irina Abovyan