Առողջություն

Ինչպես ազատվել ստամոքսի այրոցից․

Ստամոքսի այրոցը բավական տարածված խնդիր է, որը դրսևորվում է կոկորդում ու կրծքավանդակում այրոցի զգացողությամբ և պայմանավորված է լինում ստամոքսահյութի՝ կերակրափողում հայտնվելով: Այս տհաճ խնդրին երբևէ բախվել են բոլորը, սակայն ոմանց մոտ այն չափազանց հաճախ է կրկնվում՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա։

Դիտեք նաև՝

Այս տհաճ զգացողություններից ազատվելու համար մասնագետները նշանակում են հատուկ դեղամիջոցներ, սակայն նման դեղորայքի հաճախակի գործածությունը կարող է դառնալ կողմնակի բարդությունների առաջացման պատճառ, ուստի հարկավոր է զգոն լինել։ Միևնույն ժամանակ կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք օգնում են մեղմել ստամոքսի այրոցը և չեն առաջացնում կողմնակի բարդություններ, քանի որ բաղկացած են միայն բնական հասանելի բաղադրիչներից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վեց բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ստամոքսի այրոցի տհաճ ախտանշաններից։

Ստամոքսի այրոցի դեպքում շատ արդյունավետ է խնկեղեգի արմատը, որը հարկավոր է մանրացնել ու ընդունել օրական 3 անգամ մեկական պտղունց։
1 ճաշի գդալ համեմի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 15 րոպե դնել թույլ կրակին, այնուհետև թրմել ևս կես ժամ։ Ստացված թուրմը քամել ու ընդունել օրական երեք անգամ երկուական ճաշի գդալ։ Մարսողությունը բարելավող այս թուրմը հարկավոր է ընդունել ուտելուց կես ժամ առաջ։
1 թեյի գդալ հալվե վերայի հյութը 1։1 հարաբերակցությամբ խառնել ջրին և ընդունել այս խառնուրդը մեկական թեյի գդալ ուտելուց առաջ և հետո։
2 ճաշի գդալ երիցուկի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև քամել և ընդունել ուտելուց կես ժամ առաջ 1/4 բաժակ։
Խառնել մեկական ճաշի գդալ սրոհունդի չորացրած խոտն ու եզան լեզվի տերևները, ստացված խառնուրդի 1 թեյի գդալին ավելացնել 1 բաժակ եռման ջուր ու թրմել 40 րոպե։ Ստացված թուրմը քամել ու ընդունել օրական երեք անգամ մեկական ճաշի գդալ։
Խառնել 1։1։1 հարաբերակցությամբ սրոհունդը, հազարատերևուկն ու ճահճային ականջաբուրդը, այնուհետև ստացված խառնուրդի 3 ճաշի գդալին ավելացնել 1 լիտր եռման ջուր ու թրմել երկու ժամ։ Ստացված թուրմը քամել և ընդունել օրական 3 անգամ կես բաժակ։
Այս բաղադրատոմսերն անչափ պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում ստամոքսի այրոցը պայմանավորված է լինում առողջականն լուրջ խնդիրներով, ուստի խնդրի հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Կարդացեք նաեվ

Արյան բարձր ճնշումը իջացրեք բնական հրաշք դեղամիջոցներով շատ արագ

Irina Abovyan

Բուժիչ և արդյունավետ բաղադրատոմս ենթաստամոքսային գեղձի խնդիրներից ազատվելու համար

Irina Abovyan

Ողբերգական դեպք Երևանում. շենքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. նա հայաստանյան հայտնի բուհերից մեկում պրոֆեսոր է եղել

Irina Abovyan

Մոռացեք հոդացավերի մասին․․․ Գուցե ձեր մտքով էլ չի անցել, որ սա բուժիչ նյութ է․․․

Irina Abovyan

Հնդկական ընկույզը կարող է օգնել բարձր ճնշման դեմ պայքարում. հետազոտություն

Irina Abovyan

Արդեն գարուն է․․․Այս բնական ըմպելիքի օգնությամբ մաքրեք օրգանիզմը և նիհարեք մինչ դեռ քնած եք

Irina Abovyan