Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց դռան ու դռնպահի. ինչպես մեկ տարի առաջ Սև լիճը գերության մեջ հայտնվեց

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2021-ի մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել էր Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտելով՝ ադրբեջանական զորքը, փաստացի, եկել ու դիրքավորվել էր Հայաստանի սուվերեն տարածքում ու առ այսօր շարունակում է դիրքավորված մնալ:

Թե ինչի հետևանքով ադրբեջանական զորքերն անարգել եկան ու դիրքավորվեցին Հայաստանի տարածքում, հարցին առ այսօր միանշանակ պատասխան չի տրվել: Իշխանության ներկայացուցիչներն ու ընդդիմադիրները երբեմն հակասող մեկնաբանություններ են անում, դրանից սակայն ադրբեջանցիները Հայաստանի տարածքը չեն լքում:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը զարմանում է՝ խորհրդարանի իր՝ ՔՊ-ական գործընկերնների համար այդ տարածքները, փաստորեն, ստրատեգիական նշանակություն չունեն, այնինչ Հայաստանի հանրապետության ամեն մի սանտիմետր պետք է պաշտպանված լինի:

Ազատամարտիկ Արթուր Եղիազարյանն այն համոզմանն է, որ հակառակորդը, մեր թույլ կողմերից օգտվել ու ճիշտ պահն ընտրելով, եկել, ամրապնդվել է Սև լճի տարածքում:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ադրբեջանական զորքի՝ ՀՀ տարածք անարգել մուտք գործելն այսպես է մեկնաբանում՝ պատկերացրեք ապրում եք մի տան մեջ, որ դուռ չունի, և մի օր գալիս, տեսնում եք, ձեր տան մեջ այլ մարդիկ են տնավորվել:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան

Կարդացեք նաեվ

Վերջապես որոշվեց․Հրաշք լուր մարզերում բնակվողների համար․Այսուհետ կարող եք աջակցություն ստանալ․

Irina Abovyan

Հրատապ Հարված, Որ կարող է Շատ Մոտ Լինել Հայաստանին

Irina Abovyan

Պարոն Վանեցյան, ո՞նց չեք տեսնում մեր երեխեքի արյունը․ Մարինա Խաչատրյան

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԿՄ գումարտակը մեկնեց մարտական հերթապահության

Irina Abovyan

Նիկոլի դարաշրջանն ավարտվում է. Քոչարյան

Irina Abovyan

Սոլովյովի ապտակը Ալիևին.Դե ինչ, պարոն Ալիև, հասկացար, թե ինչ կլինի հետագա սանձարձակ պահվածքի դեպքում

Irina Abovyan