Հասարակություն

Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա աղջիկն ապաքինվել է. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ ապաքինվել է, բայց դեռ շարունակում է մնալ բժշկական կենտրոնում:

Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը, հղում անելով «Լուրեր»–ին։

Հյայտնում են, որ պատկան մարմինների ներկայացուցիչներն այս օրերին եղել են բուժկենտրոնում, աշխատում են իրավական հիմքերի ապահովման ուղղությամբ, որ երեխան տեղափոխվի ընտանիք կամ սոցիալական որևէ կենտրոն:

«Մեզ մտահոգում էր այն, որ կյանքը փրկեինք, բայց մտավոր լուրջ դեֆիցիտ լիներ, բայց երեխան և խոսում է, և ճանաչում է, և շատ ակտիվ է, և ճիշտն ասած մենք էլ զարմացած ենք, որ նման հրաշք երկրի վրա լինում է։ Բայց մեզ համար շատ մեծ սթրես է լինելու, ինչպես նաև իր համար, որովհետև ինքը սովորել է մեր աշխատակիցներին, մի բուժքրոջը այնպես է կպած, ինչպես մամայի, ձեռքից բռնած ման է գալիս, շատ սիրված երեխա է բոլորի կողմից»,- ասել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ երեխայի մայրը հայտնել էր, որ ինքն է երեխային նետել Դեբեդ գետը, նշանակված են փորձաքննություններ, երեխայի մայրը կալանավորված է։

–00–ԿԿ

Կարդացեք նաեվ

ՖՈՏՈ. Ասկերանում հուղարկավորված վիճակում հայտնաբերվել են Գյումրիի 2 բնակիչների դիերը

Irina Abovyan

5 դեպք Երևանում, 4՝ Լոռու մարզում. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել երեկվա փլուզումներից

Irina Abovyan

Գյումրիում իրար են բախվել «Opel»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է, վարորդը՝ տեղափոխվել «Գյումրի» ԲԿ

Irina Abovyan

Երեւանում մեքենա է պայթել. կան վիրավորներ, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Irina Abovyan

Ի՞նչ են ակնկալում Ձմեռ Պապիկից երևանցիները. հարցում քաղաքի փողոցներում

Irina Abovyan

Հրապարակվել են չինական Boeing 737-ի վայր ընկնելու կադրերը

Irina Abovyan