Հավանաբար դուք նույնպես նկատել եք, որ խանութից գնված թխվածքաբլիթը շատ հաճախ անհաջող է լինում՝ չոր, շատ քաղցր, կամ ոչ դուրեկան համով։ Դրանց մեծամասնության բաղադրության մեջ կան քիմիկատներ, որոնք ցանկալի չէ ուտել։ Հատկապես եթե հաշվի առնեք, որ երեխաները շատ են սիրում թխվածքաբլիթ, ավելի մեծ ցանկություն կունենաք այն ինքնուրույն պատրաստելու համար։
Դիտեք նաև՝
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- կարագ՝ 100 գ
- փխրեցուցիչ՝ 1թ․գ․
- շաքարավազ՝ 150 գ
- ալյուր՝ 300 գ
- աղ՝ 1 պտղունձ
- կիտրոնի հյութ՝ 80 գ
- կիտրոնի կեղև՝ 10 գ
- ձու՝ 2 հատ
- վանիլին՝ 1 պտղունձ
- շաքարի փոշի՝ 100 գ
Պատրաստման եղանակ․
Մեծ տարայի մեջ հարել կարագը, շաքարավազը, վանիլինը, աղն ու կիտրոնի մանրացրած կեղևը՝ մինչ համասեռ զանգված կստացվի։
Ավելացնել ձուն, խառնել՝ մինչ մթերքները կստանան համասեռ կոնսիստենցիա։ Ավելացնել կիտրոնի հյութը և խառնել։
Մաղել ալյուրը և փխրեցուցիչի հետ մաս-մաս ավելացնել ընդհանուր զանգվածին։ Պիտի ստացվի հարթ խմոր։
Ուղարկել այն սառնարանը 1 ժամով՝ նախապես ծածկելով տոպրակով։
Խմորից փոքր գնդիկներ ձևավորել՝ յուրաքանչյուրը մոտ 30-40 գրամ։
Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դասավորել խմորի գնդիկները՝ նախապես թաթախելով շաքարի փոշու մեջ։
Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի, թխել մոտ 15 րոպե։

Բարի ախորժակ։