Շոու-բիզնես

«Տղաս ինձ հարցրել է՝ մամ դու մա հանալու՞ ես». Անի Քոչարը՝ 2-րդ գիրքը հրատարակելու, ամուսնալուծության, որդու և արտաքին փոփոխությունների մասին

Լրագրող, մոդել Անի Քոչարը քաղցկեղը հաղթահարելուց հետո գրեց «Հանձնվել չկա» գիրքը, և մոտ ապագայում հրատարակելու է մոտիվացիոն իր 2-րդ աշխատանքը: Tert.am Life-ի հետ զրույցում Անին խոսել է երկրորդ

գրքի բովանդակության, բարեգործական ծրագրերի, անձնական կյանքը չհանրայնացնելու և որդու՝ Դավիթի մասին: «2-րդ գիրքս նույնպես կյանքն ինքն է գրում: Առաջին գիրքս նույնպես հուշագրության ձևաչափով էր և մոտիվացիոն է, երկրորդը նույնպես այդպիսին է լինելու, քանի որ ես մասնագիտությամբ լրագրող եմ,

բայց ինքս ինձ գրող չեմ համարել և չեմ համարի, քանի որ ես գեղարվեստական գրականություն չեմ ներկայացնում եմ: Շատերն ասում էին, որ առաջին գիրքը ծանր է թվում, քանի որ սկիզբը հենց հիվանդության հաղթահարման ճանապարհն է նկարագրում, 2-րդն ամբողջությամբ լինելու է մոտիվացիոն և լավատեսություն

ներշնչող»,- ասաց Անի Քոչարը: Անին նաև խոսեց Հայաստանում նմանօրինակ գրականության բացակայության մասին, չնայած նրան, օնկոլոգիական հիվանդությունները Հայաստանում ունեն բարձր ցուցանիշ: «Երբ ինքս անցնում էի պայքարի այդ ուղին չգտա որևէ հայալեզու գրականություն, կամ ծավալուն անդրադարձ այն մարդկանց կողմից,

ովքեր անցել են այս ամենի միջով, ես փնտրում էի՝ մտածելով, որ նման աշխատանքերն ինձ հույս կներշնչեն: Ապաքինումից հետո ստանում էի հարյուրավով նամակներ ու ցավոք Հայաստանում օնկոլոգիական խնդիրներով հիվանդ մարդիկ չափից շատ մեծ թիվ են կազմում և ես չէի կարող լինել նրանց բոլորի կողքին և որոշեցի իմ

հեղինակային գրքով օգտակար լինել»,- նշեց նա: Անիի խոսքով՝ այժմ ինքն ունի այն տեսքը, ինչպիսին մինչ հիվանդանանալը: «Բնականաբար կան փոքրիկ շեղումներ, որոնք անհնար է չլինեին քիմիական թերապիաներից հետո, բայց մարդկանց արձագանքները ևս վկայում են դրա մասին, երբ ինձ տեսնում են ու ասում,

որ ես նույն՝ նախկին Անին եմ, իմ առույգությամբ ու ակտիվությամբ»,- ասաց նա: Նա նաև պատմեց, որդու հետ հարաբերությունների և այդ շրջանում Դավիթի ապրումների մասին: «Ամեն բան ստացվեց շատ հանկարծակի, երբ զանգ ստացվեց լաբորոտորիայից՝ ուղղորդելով ինձ հիվանդանոց։ 2018 թվականի մայիսի 25-ին

տանից դուրս գալով այլևս չվերադարձա տուն և գրեթե մեկ ամսից ավելի չեմ լքել հիվանդանոցում և թույլ չեմ տվել, որ տղայիս բերեն ինձ մոտ: Ես ցանկություն չունեի, որ Դավիթն ինձ այդպիսին տեսնի, քանի որ նա իր մայրիկին միշտ տեսել է ուժեղ, ակտիվ և համառ»,- պատմեց Անին: «Ցավոք մեկ ամիս անց ես չկարողացա

վերադառնալ տուն, բայց առաջին անգամ կարճ ժամկետով ինձ թույլ տվեցին վերադառնալ տուն՝ հանդիպելու հարազատներիս և հավաքեցի քաջություն խոսելու Դավիթի հետ այդ թեմայով: Տղաս այդ շրջանում ընդամենը 6 տարեկան էր և իր համար ցնցում էր ինձ առանց վարսերի տեսնելը: Մենք շատ ենք զրույցներ ունեցել և

նա անասելի շատ էր անհանգստանում ինձ համար, իսկ ես փորձում էի նրան բացատրել, որ ամեն բան այնքան սարսափելի չէ, որքան թվում է: Նա ընդհուպ հարցրել է՝ ես մահանալու եմ, թե՞ ոչ, իսկ ես հասկացա՝ իմ տղան մի քանի տարով մեծացել է և նա հաշված ամիսների ընթացքում իմ աչքերի առաձ մեծացել է՝ դառնալով հասուն մարդ

և ինձ հետ անցել է այդ ողջ ճանապարհը»,- ասաց Անի Քոչարը: «Լրագրողները հաճախ են հարցնում ամուսնալուծվել եմ,թե ոչ՝ պատճառաբանելով, որ լուսանկարներ չեմ տեղադրում ամուսնուս հետ միասին, բայց դա եղել է մեր որոշումը, պայմանավորված նրանով, որ ամուսինս հանրային անձ չէ, իսկ ես սովորում եմ

իմ սխալների վրա՝ հասկանալով, որ անձնականը չպետք է որևէ կերպ հանրայնացվի»,- նշեց նա: Խոսելով այս շրջանի զբաղվածության և բարեգործական ծրագրերի մասին՞ «Այժմ իրականացնում եմ տարբեր բարեգործական նախագծեր շոտով նույնպես նոր նախագծեր եմ ներկայացնելու, բայց վերջին մեկ տարվա ընթացքում ես

ակտիվորեն շրջում եմ ՀՀ ողջ տարածքով, լինում եմ տարբեր մարզերում՝ հանդիպումներ ունենալով ընթերցողների հետ և մոտիվացիոն ելույթներով եմ հանդես գալիս, իսկ այդ ամենի լիովին բարեգործական հիմունքներով է: Նաև այցելու եմ օնկոլոգիական կենտրոններ եղել եմ նաև Զինվորի տանը»,- ասաց նա:

Կարդացեք նաեվ

Տեսեք՝ ինչ լուսանկարներ է հրապարակում Վահագն Գալստյանի կինը. զույգն ամուսնալուծվե՞լ է

Irina Abovyan

Միայն տեսնեք՝ Լիլին ու Սոնան ինչ կրքոտ են պարում

Irina Abovyan

Առանց պորտի. Գոհար Ավետիսյանը ցույց է տվել որովայնի մեծ սպին

Irina Abovyan

Ասում ա չի կարոտել… ինչպես է Թելման Խաչատրյանին դիմավորել Էթերի Ոսկանյանը ԱՄՆ-ից

Irina Abovyan

Նիհարելուց հետո Ագնեսա Շահնազարյանն էլ չգիտի՝ ինչպես ցույց տա իր կազմվածքը. հիմա էլ դատարկ լողավազանում է լողում (լուսանկար, տեսանյութ)

Irina Abovyan

Մայա Պողոսյանն ամուսնու ու որդու հետ ջերմ լուսանկար է հրապարակել Սեյշելյան կղզիներում ընտանեկան հանգստից

Irina Abovyan