Խոհանոց

Միջուկով թխվածքաբլիթ, որը հալվում է բերանում… Պետք են միայն պարզ ու հասարակ բաղադրիչներ, որոնք գրեթե միշտ կան ձեռքի տակ…

Թխվածքաբլիթը ստացվում է փխրուն ու անհավանական համեղ: Անհրաժեշտ են միայն պարզ ու հասարակ բաղադրիչներ, որոնք գրեթե միշտ կան ձեռքի տակ:

Դիտեք նաև՝

Կարևորը՝ պատրաստելու ցանկությունն է, ամեն ինչ այնքան հեշտ է, որ կստացվի նույնիսկ սկսնակների մոտ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 180գ ալյուր
  • 1 ձու
  • 100գ շաքարավազ
  • 100գ ձեթ
  • 5գ փխրեցուցիչ
  • 50գ կրախմալ
  • մի պտղունձ աղ
  • ցանկացած միջուկ

Պատրաստման եղանակ.

Ձուն հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազն ու աղը: Այնուհետև լցնել ձեթը: Վերջում ավելացնել ալյուրը՝ նախապես միացրած փխրեցուցիչի և կրախմալի հետ, խմոր հունցել: Պիտի ստացվի ձիգ, բայց միևնույն ժամանակ փափուկ և էլաստիկ խմոր:

Գրտնակել խմորը՝ ստանալով բարակ շերտ, որի հաստությունը չպիտի գերազանցի 0,5սմ: Այժմ սովորական բաժակի օգնությամբ կլորակներ կտրել:

Յուրաքանչյուր շրջանակի մեջտեղում մի քիչ միջուկ դնել և միացնել երկու կողքերը այնպես, որ միջուկը երևա:

Մեր բաղադրատոմսում օգտագործել ենք քերած խնձոր՝ խառնած շաքարավազի հետ: Խառնել ենք, մի քանի րոպե շոգեխաշել: Սակայն կարող եք օգտագործել ցանկացած այլ միջուկ:

Տապակը ծածկել յուղաթղթով, դնել նախապատրաստած թխվածքաբլիթները և ուղարկել արդեն տաքացրած ջեռոցը:

Թխել 15 րոպե՝ 180 ջերմաստիճանի ներքո:

Երբ դրանք սառեն, շաքարի փոշի ցանել:

Բարի ախորժակ:

Կարդացեք նաեվ

Այլևս չեմ եփում աղցանների գազարը. գտել եմ ավելի արագ ու համեղ հնարք

Irina Abovyan

1Սոխ, 1լոլիկ և ձու, համեղ ընթրիքը պատրաստ է!

Irina Abovyan

Սպանախով, անանուխով և կիտրոնով օգտակար աղցան

Irina Abovyan

#աղցան Համեղ, վիտամիններով հարուստ աղցան, տավարի մսով, բանջարեղենով.

Irina Abovyan

Այս համեղությունից կարելի է պատրաստել ամեն օր,էժան և որակով

Irina Abovyan

Տան պայմաններում պատրաստվող հրաշալի տորթ, որն այնքան հեշտ է պատրաստել

Irina Abovyan