Հասարակություն

44-ամյա տղամարդը ծեծել էր աշխատակցուհուն և վնասել գրասենյակի գույքը

44-ամյա տղամարդը ծեծել էր աշխատակցուհուն և վնասել գրասենյակի գույքը

Հունվարի 13-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի հասցեներից մեկում ծեծի են ենթարկում մի կնոջ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժող կինը հաղորդում է տվել, որ ժամը 20։50-ին գրասենյակ եկած 44-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել իրեն և վնասել գրասենյակի գույքը:

Ժամը 22։00-ին 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տևական ժամանակ ոստիկանների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ և խաթարել բաժնի բնականոն աշխատանքը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:

44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին և ձերբակալվել։

Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք նաեվ

«Քրեյզի» գիշերային ակումբի մոտ Range Rover ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Irina Abovyan

Կներես, որ տեսա սառած մարմինդ ու չխենթացա. Արցախում զոհված Շանթ Նավոյանի սիրելիի հուզիչ գրառումը

Irina Abovyan

Տեսեք ինչպես է Տաշիր Սամոյի կինը սալսա պարում

Irina Abovyan

«Ծեծ չի եղել, ապտակել են». ՊՆ-ն գիտի՝ որտեղ է զորամասն ինքնակամ լքած Վլե Ֆերոյանը

Irina Abovyan

Չպատվաստվածների մուտքը «Հայփոստ» կարգելվի. նպատակը թոշակառուներին պաշտպանելն է

Irina Abovyan

Վարպետն Ամանորին հանգստանալու մեկնեց, կարծեցինք՝ ամեն ինչ լավ է, պարզվեց՝ հունվարից վիճակը վատացել է

Irina Abovyan