Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնապահպան-պատգամավորներին հանքարդյունաբերության աճը չի հուզում. մոռացե՞լ են անցյալը

Հայաստանում արդյունաբերության ոլորտում աճ է արձանագրվել՝ 2.7 տոկոսով: Այսինքն հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն ու արտահանման տեմպի դրական շարժը պայմանավորված են հանքարդյունաբերության ոլորտի ակտիվությամբ:

Ճիշտ է, անցյալ տարվա հունվար-նոյեմբերին հանքագործական արդյունաբերություն եւ բացհանքերի շահագործման մասով 2021 թվականին 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ չնչին անկում ունենք՝ 0.4 տոկոսի չափով: Բայց մասնագետները վստահ են, որ այս ցուցանիշը 2022 թվականին զգալի աճ կարձանագրի:

Օրինակ, 2020 թվականի 11 ամիսներին այս ոլորտում արձանագրվել է 12.7 տոկոս, իսկ մետաղական հանքաքարի արդյունահանման մասով 2020 թվականի 11 ամիսներին աճը կազմել է 12.8 տոկոս: Ի դեպ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անկում է արձանագրվել՝ կազմելով 1.2 տոկոս: Բայց հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերի մասով գրանցվել է 19.1 տոկոս աճ: Իսկ ահա հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մասով աճը կազմել է 29.8 տոկոս: Ասել է, թե ընդհանրապես ՀՀ-ում արդյունաբերության աճը հնարավոր է եղել ապահովել հանքարդյունաբերության հաշվին:

Ինչպես հայտնի է, հայաստանյան տնտեսության հիմնական շարժիչ ուժը տարիներ շարունակ եղել է հանքարդյունաբերությունը, որի հաշվին հաջողվել է նախկին իշխանություններին դրական ցուցանիշներ արձանագրել: Բայց արի ու տես, որ Հայաստանի տնտեսական կյանքում թավշյա հեղափոխությւունից հետո եւս ոչինչ չի փոխվել: Այս պատկերը շարունակվել է նաեւ 2018 թվականից հետո: Այսինքն տնտեսության շարժիչ ուժը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեպքում էլ կրկին հանքարդյունաբերությունն է:

Մինչդեռ Փաշինյանի թիմի մեծ հատվածը բնապահպան-ակտիվիստներ էին, պայքարում էին հանքերի շահագործման դեմ: Չմոռանանք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին, որը 2012 թվականին ակտիօվ պայքարում էր Թեղուտի հանքի շահագործման դեմ: Դեռ այն ժամանակ ասում էին, գոռում, որ պետք է պահպանենք մեր բնապահպանությունը, օրինակ՝ Թեղուտի հանքի պաշտպանության նպատակով պառկում էին գետնին ու ասում էին, որ հանքարդյունաբերությունը չպետք է լինի Հայաստանի տնտեսության գերակա ճյուղ:
Նա, հիշեցնենք՝ Փրկենք Թեղուտը քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ էր: Անգամ այդ օրերին Նազարյանը, Թեղուտից բերել էր Թեղուտի մեղրը և առանց միջնորդավճարների վաճառում էր Երևանում:

Հիշենք նաեւ նույն Լենա Նազարայանի խոսքերը, որոնք նա ասել է դեռեւս 2012 թվականին. «Կապիտալը մնում է հանքատիրոջը, իսկ գյուղացիներըճորտեր են՝ ծառահատներ ու հանքափորներ: Բացի այդ, եթե մարդ ապրում է աղտոտված շրջակա միջավայրում, ապա դա նշանակում է, որ նա աղքատ է: Ես համոզվեցի, որ կառավարությունը (չունենամ ես սենց կառավարություն) դիտավորյալ չի զարգացնում տարածաշրջանը, որ մարդիկ կախված լինեն հանքի շահագործումից…»:

Ինչպես ասում է՝ Լենա Նազարյանը՝ «չունենամ ես սենց կառավարություն», ու շարունակենք: Հիշենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Ոորը նա արել է հեղափոխությունից հետո՝ «տնտեսական որևէ շահ չի կարող գերակա լինել մեր առողջության ու շրջակա միջավայրի նկատմամբ»: ՔՊ-ական մյուս կանայք՝ Մերի Գալստյանը, Մարիա Կարապետյանը մեկ անգամ չէ, որ խոսել են հանքերի շահագործման վատ հետեւանքների մասին:

Իսկ հիմա ստացվում է, որ հենց ժամանակին հանքարդյունաբերության դեմ պայքարող քաղաքական ուժի օրոք հանքարդյունաբերությունը մեր տնտեսությունում ոչ միայն գերակա ճյուղ է, տնտեսության շարժիչ ուժն է, այլեւ՝ կառավարությունը համարվում է խոշոր հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 15 տոկոս բաժնետերեը:

Բայց չէ որ հեղափոխություն էիք անում՝ նման երեւույթները վերացնելու համար, իսկ մենք՝ միամիտներս, հավատում էինք ձեզ, որովհետեւ դուք խոստանում էիք, այս երկրում սկզբունք փոխել:

Ս.Հ.

Կարդացեք նաեվ

Օկուպանտ և մարդասպան Պուտինը հրամայել է մսաղաց սարքել Ուկրաինայում

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանը նռնակով ինքն իրեն պայթեցնող զինվորի պես պայթեցրել է Արցախն ու այդ հարցը

Irina Abovyan

Պուտինը նոր հրաման է տվել

Irina Abovyan

«Այսպես է լինում, երբ հոգով ստրուկները հասնում են իշխանության»․ Ավետիք Իշխանյան

Irina Abovyan

Վարդան Ղուկասյանի սկանդալային բացահայտումը.Ոչ ոք չէր սպասում նման բանի․ Պարզվում է, որ նա իրականում․․․

Irina Abovyan

Մեր մեծագույն մարտահրավերն արտաքին անվտանգության ապահովումն է, բայց այն միայն բանակի գործառույթը չէ

Irina Abovyan