Քաղաքականություն

Ձեզ համոզելու են, որ լավը ռեստորաններում թուրքական մենյու առաջարկելն է

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՁԵԶ ԱՌՆԵԼՈՒ ԵՆ բարեկեցության խոստումներով։

Ասելու են, որ կուշտ կլինեք, եթե հարևան (թշնամիների) հետ առևտուր անեք։

Ասելու են, որ թուրքը գալու է Հայաստանում բուժվի, հանգիստն էլ Ջերմուկում է անցկացնելու։ Ձեզ համոզելու են, որ լավը ռեստորաններում թուրքական մենյու առաջարկելն է, որովհետև նոր ու մեծ շուկա է բացվում։ Որ պետք է սրահների վրա հայկական անուններից զատ նաև թուրքերեններն ավելացնել` թուրք տուրիստի համար ավելի հյուրընկալ լինելու համար։
Մեզ ասելու են, որ խադավիկները պիտի թուրքերեն սովորեն, որովհետև հարևան թուրքերը շատ են մեր երկրով անցուդարձ անելու, մեքենա սարքելու։
Մեզ պատմելու են, թե որքան կարևոր է մաս դառնալ թյուրքական աշխարհին, որովհետև դա ձեռնտու է։
Մենք բուժելու, կերակրելու ու սպասարկելու ենք մեր ծնողներին, եղբայրներին ու զավակներին սպանողներին։
Այսօր իշխանական ֆրակցիայի առևտրական պատգամավորի ճեպազրույցը լսելուց հետո հասկացա, որ իրենց թիմում ամեն ինչ արդեն որոշված է, քայլերի արդարացումները կան, պատճառաբանությունները ձևակորպված են, պլանն իրականացվում է։
Մեզ մորթել են դար առաջ, որովհետև մենք առևտրականի մտածելակերպ ենք ունեցել, այլ արժեք չենք ճանաչել։ Մեր նյութն ավելի կարևոր է դարձել, քան ինքնությունը։ Մենք խեղդել էինք մեր քաղաքակրթական արժեքը լավ ապրուստի ու կուշտ լինելու կաթսայի մեջ։
Հիմա գնում ենք նույն մահվան արահետով։
Բարի ճանապարհ»։

Դիտեք նաև`

Կարդացեք նաեվ

Տարածաշրջանում ի հայտ են գալիս խաղացողներ․ Հայաստանը պետք է սահմանի իր կարմիր գծերը

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանանց երթի վրա մեքենա վարած անձն ազատ է արձակվել. ինչ է որոշել ոստիկանությունը

Irina Abovyan

Լարված վիճակ․«Անուն տվեք…». ԱԺ անվտանգությունը հեռացնում է Գեղամ Մանուկյանին ԱԺ ամբիոնից. ընդմիջում՝ 20 րոպե

Irina Abovyan

Հա՛, աթեիստ եմ, հարցեր կա՞ն. Արսեն Թորոսյանը՝ Գեղամ Նազարյանին

Irina Abovyan

Հենց հիմա Լսե՜ք Բոլորտ… ՔՊ Պատգամավորները նեղն են գցել Քոչարյանին ու Սերժին,

Irina Abovyan

Եթե ունենք մեղավորություն, պետք է կարողանանք մեզ պատժել. Անդրանիկ Քոչարյան

Irina Abovyan