Խոհանոց

Համեղ նախաճաշ ըդամենը 15 րոպեում․ պարզ, բայց համեղ բաղադրատոմս

Նախաճաշի համար այս ռուլետները իսկապես շատ արագ են պատրաստվում։ Անհրաժեշտ է 1- 2 բարակ լավաշ։ Այն պետք է կտրեք չորս հավասար մասերի։ Այնուհետև կոտրեք ձուն և հարեք խոր ափսեի մեջ:

Դիտեք նաև՝

Վերցրեք ցանկացած փափուկ պանիր 100-120 գրամ և անցկացրեք ​​մանր քերիչով ու լցրեք ձվի ամանի մեջ: Ես մի քիչ սև պղպեղ եմ ավելացնում ըստ ճաշակի, կարող եք ավելացնել նաև ցանկացած համեմունք։

Կանաչիները մանր կտրատեք ու լցրեք պանրի ու ձվի ամանի մեջ, լավ խառնեք։ Երշիկները խաշում եմ եռման ջրի մեջ, ըստ ցակության կարող եք տապակել։ Վերցրեք մեկ թերթ կտրված լավաշ, վրան քսեք պանրի ու ձվերի խառնուրդը։

Մեկ երշիկ դրեք լավաշի եզրին և փաթաթեք ռուլետի պես։ Տապակը տաքացրեք, հալեցրեք մի կտոր կարագ և տապակեք փոքրիկ ռուլետները երկու կողմից, մոտ 3-4 րոպե, որպեսզի ներսում պանիրը ժամանակ ունենա հալվելու։

Ստացվում է շատ համեղ, հագեցնող և ախորժելի, և որ ամենակարևորն է՝ ամեն ինչ պատրաստվում է շատ պարզ և արագ։ Փորձեք, անպայման Ձեզ դուր կգա

Կարդացեք նաեվ

Համեղ և խրթխրթան վարունգի մարինադ🥒

Irina Abovyan

Պատրաստում ենք ջեմով փափուկ և անչափ համեղ թխվածք. անհնար է նրանից հրաժարվել

Irina Abovyan

Սերկևիլի Մուրաբա

Irina Abovyan

Մարինացված վարունգ

Irina Abovyan

Անմահական Զատկի Փլավ՝ Բրնձով, Չամիչով և Չրեղենով. Մատներտ Հետը Կուտես

Irina Abovyan

Խմորեղեն.Նոր բաղադրատոմս

Irina Abovyan