Առողջություն

5 ամենաառողջարար խոտաբույսերն ու համեմունքները, որոնք պետք է ներառեք Ձեր սննդակարգում

5. Մեխակ

Այն արտահայտված բույրով և շատ կծու համով համեմունք է։ Համարվում է հզոր հակաօքսիդանտ և հակաբորբոքային միջոց: Մեխակն օգտագործվում է որպես մսային ուտեստների համեմունք, տարբեր համեմունքների խառնուրդների մաս է։ Այն ավելացվում է տաք թեյի և որոշ այլ ըմպելիքների մեջ։

Դիտեք նաև՝

4. Եղեսպակ

Օգտագործվում է մրսածության կամ վիրուսային հիվանդությունների ժամանակ։ Այս բույսի մեջ պարունակվող եթերայուղն ունի ուժեղ հակաբակտերիալ ազդեցություն։ Եղեսպակը ներառված է բազմաթիվ թուրմերի և բուսական պատրաստուկների մեջ, քանի որ այն համարվում է արդյունավետ հակաօքսիդանտ, որն ուժեղացնում և ամրացնում է իմունային համակարգը: Բժիշկները խորհուրդ են տալիս խմել եղեսպակով թեյ։

3. Խնկունի

Այս բույսը եղեսպակի նման, ունի նույն օգտակար բուժիչ հատկությունները՝ հակաբորբոքային, հակասեպտիկ և այլն։ Օգնում է բարելավել ուղեղի գործունեությունը, աշխուժացնում և տոնուսավորում: Խնկունիի տերևներով  թեյը խորհուրդ է տրվում խմել առավոտյան։

4․Դարչին

Այն հիանալի կերպով համատեղում է ինչպես խոհարարական համեմունքի, այնպես էլ բուժիչ խոտի հատկությունները։ Այս համեմունքն ունի ուժեղ բնորոշ հոտ, համով թեթևակի քաղցր։ Դարչինը հատուկ տեխնոլոգիայի միջոցով չորացրած շագանակագույն ծառի կեղև է։ Այն կարգավորում և նորմալացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, պարունակում է հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ։ Դարչինի բույրը նվազեցնում է քաղցր օգտագործելու ցանկությունը: Բայց խորհուրդ է տրվում այն օգտագործել չափավոր՝ օրական 1 գ-ից ոչ ավել։ Եթե ​​դրանից շատ եք ուտում, դա կարող է առաջացնել ալերգիա, գլխապտույտ, ցավ մարսողական տրակտում, մարսողության խանգարում:

1. Անանուխ

Այն աշխարհի ամենահին բուժիչ բույսերից է։ Նրա բուժիչ հատկությունները հայտնի են հնուց: Այն ժամանակ համարվում էր, որ անանուխի թուրմերը նպաստում են զրույցների ընթացքում հաճելի, վստահելի մթնոլորտի ձևավորմանը։ Անանուխը օգտագործվել է որպես արդյունավետ հանգստացնող միջոց։ Այն նաև օգտագործվում է որպես հակասեպտիկ և մարսողական համակարգի հիվանդությունների ժամանակ։ Անանուխի թուրմն օգնում է նորմալացնել արյան ճնշումը, կանխում է աղիներում խմորման պրոցեսները, խթանում է ստամոքսի մկանների ալիքային կծկումները: Նաև այս թուրմերը խորհուրդ են տրվում լեղապարկի, լյարդի, երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց։

Կարդացեք նաեվ

Այս դեηը շատ էժան է, բայց բուժում է բազմաթիվ Ⴙիվանդություններ. ահա թե ինչու է սɲա մասին լռել ԽUՀՄ բժշկությունը

Irina Abovyan

Ահա, թե ինչու է բրոկկոլին օգտակար մեր առողջության համար

Irina Abovyan

Ի՞նչ ախտանշանների դեպքում կարելի է կասկածել ստամոքսի քաղցկեղի մասին

Irina Abovyan

Մարդու արյունը և ներքին օրգանները, լիմֆայի մասին, թոքեր, ճիշտ սննդի օգտագործում, խորհուրդներ․․․

Irina Abovyan

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Ըմպելիքները Լյարդի արագ դետոկսիկացիայի համար

Irina Abovyan

Գիտնականները հրապարակել են մարդու առողջության վրա ձվի օգտագործման ազդեցության մասին հետազոտությունը

Irina Abovyan