Հասարակություն

Հայկ Սարգսյանն առաջարկում է զինծառայությունից ազատել զոհվածների եղբայրներին

Հայկ Սարգսյանն առաջարկում է զինծառայությունից ազատել զոհվածների եղբայրներին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է պարտադիր զինծառայությունից ազատել մարտական գործողությունների ժամանակ զոհված զինվորականի եղբորը։ Այսինքն՝ եթե պատերազմի ժամանակ զոհվել է հայրը կամ եղբայրներից մեկը, ապա ընտանիքի մյուս որդին, ըստ իշխանական պատգամավորի, կարող է ազատվել պարտադիր զինծառայությունից։

«Ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:

Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության:

Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,- նշվում է նախագծում:

Առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում և հանել «ընտանիքի միակ արու զավակն է» բառերը՝ այդկերպ զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք հանդիսանում են ընտանիքի միակ արու զավակը, թե ոչ:

Կարդացեք նաեվ

Ով է այսօր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը

Irina Abovyan

Երևանում բարձրաստիճան ոստիկանը հրկիզել է նախկին մտերմուհու ավտոմեքենան, իսկ այսօր էլ բռնություն է կիրառել նրա նկատմամբ

Irina Abovyan

Մարիամիկը Կոնգ ակումբում տժժում է ստրիպտիզնոցի սեփականատեր Էդգար Շախիկյանի հետ, ով նոր է ազատվել բանակից (Video)

Irina Abovyan

Երևանի «Երազ» այգու զիփլայնից քաղաքացին ընկել է ու հիվանդանոցում մահացել

Irina Abovyan

Զովունիի գերեզմանատանը պահակի վրա հարձակում տեղի չի ունեցել. այդ ամենը կազմակերպել է նա, հրկիզելով ավտոմեքենան, ապա մերկացել և կապել է իրեն

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չպատվաստված քաղաքացիներին պոլիկլինիկաներում հրաժարվում են դեղեր տալ. քաղաքացիներն ահազանգում են

Irina Abovyan