Հասարակություն

Հայտնի է, որքան կարող է թանկանալ գազը Հայաստանում

Հայտնի է, որքան կարող է թանկանալ գազը Հայաստանում

Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կարող է բարձրանալ 6 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։Ըստ հաղորդագրության` հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել հանձնաժողով։

Ընկերությունն առաջարկել է ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին` 282.6 ԱՄՆ դոլար 1000 խմ–ի դիմաց` 266.71 ԱՄՆ դոլարի փոխարեն, կամ 1 խմ–ի դիմաց 135.6 դրամ` ներկայիս 1 խմ-ի դիմաց 128 դրամ գործող միջինացված սակագնի փոխարեն։

գազի սակագին

«Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված»,– նշում է ՀԾԿՀ–ն։

Հայաստանում սոցիալապես անապահով խմբերը 1 խմ-ի համար վճարում են 100 դրամ, մնացած բնակիչ-բաժանորդները` 139 դրամ, ամսական 10 հազար խորանարդ մետր գազ սպառող խոշոր սպառողները (տնտեսվարողները)` 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1000 խմ–ի համար)։

Կարդացեք նաեվ

Արսեն Թորոսյանը ֆուտբոլ է խաղում գյումրեցիների երեխաների հետ

Irina Abovyan

Կեցցեք Հայեր ջան․Ամբողջ աշխարհում հայերը սկսում են բողոքի ակցիաներ` պահանջելով ազատ արձակել հայ գերիներին.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Հայկոյի ստեղծագործությունները` Երևանի մետրոպոլիտենում

Irina Abovyan

«Մեկ էլ տեսա ոտս տրաքեց». Ռանչպար գյուղում «ոնց որ պատերազմ լինի»

Irina Abovyan

Mercedes-ը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկան, ապա բախվել մեկ այլ Mercedes-ի. աղջկան դուրս են բերել մեքենաների արանքից

Irina Abovyan

Գագիկ Սուրենյանը ուշագրավ լուսանկար է հրապարակել

Irina Abovyan