Խոհանոց

Գազարով, սիսեռով աղցան․ պատրաստվում է վայրկյանների ընթացքում և կարիք չկա ժամերով խաշել ու նախապատրաստել մթերքները

Առաջարկում ենք ընթրիքին պատրատսել թեթև, համեղ և սննդարար աղցան։ Աղցաններ շատերն են գերադասում ուտել։

Որոշե՞լ եք սննդակարգում ներառել հիմնականում աղցաններ, ապա ընտրեք սննդային փոքր-ինչ բարձ արժեքով մթերքներ, որպեսզի օրգանիզմին վնաս հասցնելու հավանականությունը մաքսիմալ մոտեցնեք նվազագույնի։ Իսկ այս աղցանը պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

Դիտեք նաև՝

5 միջին գազար, քերած

1 բ պահածոյացված սիսեռ

1/2 բ ընկույզ

1/2 բ մաղադանոս

1 կանաչ սոխի ճյուղ

Թանձրուկի համար՝

1/4 բ ձիթապտղի յուղ

1 կիտրոնի քամած հյութ

1 թ․գ․ մանանեխ

1 թ․գ․ աղ

1/2 թ․գ․ սև պղպեղ

1/4 թ․գ․ չիլի պղպեղ

1/4 թ․գ․ քիմիոն

Եվ այսպես, անմիջապես աղցամանի մեջ քերեք գազարը, միացրեք սիսեռը և մնացած բաղադրիչները։ Անցեք թանձրուկի պատրաստմանը․ բոլոր բաղադրիչները միախառնեք, լավ հարեք և լցրեք աղցանի վրա, խառնեք։ Կարծում ենք նկատեցիք՝ ինչ արագ է պատրաստվում այս աղցանը։

Դուք կարիք չունեք ժամերով խաշել և նախապատրաստել մթերքները։ Հավատացեք՝ այն հաճախակի եք ցանկանալու պատրաստել։ Բարի ախոժակ։

Կարդացեք նաեվ

Հրեական պելմենի․ Համեղ ուտեստ՝ Ձեր ընտանիքի անդամների համար

Irina Abovyan

Հավով Ռուլետ, շատ համեղ է

Irina Abovyan

#ԲԻՍԿՎԻՏ՝ շատ արագ և համեղ

Irina Abovyan

Խրթխրթան հավի թևիկներ (KFC)

Irina Abovyan

#Ծիրանի հյութ.#

Irina Abovyan

Բռոկոլիով , հավի կրծքամսով , մարինացված վարունգով աղցան

Irina Abovyan