Քաղաքականություն

«Վազելով մոտեցա, մի տղա էր, գրկել եմ, ասել եմ՝ եղբայր, էս դռնով շուտ գնա»․ Սիսակ Գաբրիելյան (Տեսանյութ)

«Վազելով մոտեցա, մի տղա էր, գրկել եմ, ասել եմ՝ եղբայր, էս դռնով շուտ գնա»․ Սիսակ Գաբրիելյան (Տեսանյութ)

«Ես գնում էի ԱԺ նախագահի մոտ, որովհետև վաղը գործուղում ունեմ, պետք է քննարկեի օրակարգային հարցեր»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած երեկվա ծեծկռտուքին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Երբ հասա պարոն Ռուբինյանի աշխատասենյակի մոտ, տեսա, որ այնտեղ շատ ուժեղ քաշքշուկ ա։ Վազելով մոտեցա, մի տղա էր, կարծեմ դաշնակցական էր, մոտեցել եմ իրեն, գրկել եմ, ասել եմ ՝ եղբա՛յր, էս դռնով շուտ գնա, և հանել եմ դուրս»,- նշեց Գաբրիելյանը։

Հարցին, թե ումից էր պաշտպանում երիտասարդին, պատգամավորը պատասխանեց՝ բոլորից։

«Երբ հասել եմ, արդեն որպես էդպիսին, ծեծ չկար»,- նշեց Գաբրիելյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ միջադեպի վայրում պատգամավորներ տեսել է։

Գաբրիելյանը հավելեց, որ ինքը մանրամասներին չի տիրապետում և տեղյակ չէ, թե ինչից է ծագել ծեծկռտուքը։

Տեսանյութը ստորև

Կարդացեք նաեվ

Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզնից գոմ են վարձակալել. պատգամավորը՝ Ջհանգիրյանին

Irina Abovyan

Քննչական կոմիտեն՝ ԱԱԾ տնօրենների բուծարան․Մարինա Պողոսյան

Irina Abovyan

«Պատրոն Դավոն» «բունկերում» է գտնվել, պետք է պարզել՝ ով է իրեն այդ իրավունքը տվել. Արման Բաբաջանյան

Irina Abovyan

Ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման տեսագրությունը՝ տեխնիկայի կիրառմամբ

Irina Abovyan

Աննա’, արի մեր խնձորներն էլ հավաքի. Արիանա Հովսեփյան

Irina Abovyan

Ռուս խաղապահների նոր պլանը.Ի՞նչ է որոշել Արցախի նախագահը

Irina Abovyan