Ժամանց

Աստղագուշակ․ դեկտեմբերի 7

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր հույզերը վերահսկելը բարդ կլինի: Նույնիսկ այն Խոյերը, որոնք վաղուց են սովորել կառավարել իրենց, այսօր սովորականից ավելի բռնկուն կլինեն, ավելի սուր կարձագանքեն ցանկացած պատահարի, հեշտությամբ կկորցնեն հավասարակշռությունը, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Միաժամանակ իրենց ավելի վստահ կզգան նրանք, ովքեր հստակ գիտեն, թե ինչի են ձգտում և ինչի են ուզում հասնել:

Դիտեք նաև՝

Մի շտապեք կիսվել ձեր գաղափարներով: Բանն այն է, որ շրջապատողները դրանք չեն աջակցի. պարզապես ձեզ համար բարդ կլինի բացատրելը, թե ինչու եք նախընտրում գործել այս և ոչ թե այլ կերպ: Մի փոքր սպասեք, հավաքեք մտքերն ու նոր միայն անցեք քննարկումներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք անկախ ամեն ինչից հանգստություն կպահպանեք: Եվ դա ճիշտ դիրքորոշում կլինի: Հենց դրա շնորհիվ այսօր ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ, ստիպել նյարդայնանալ ու հուզվել: Շատ Ցուլեր հրաշալի խորհուրդներ կստանան, որոնց անմիջապես կհետևեն: Գործերում նկատելի առաջընթացի կհասնեն նրանք, ովքեր աջակցության հարցով կդիմեն ընկերներին:

Ճանապարհին դժվարություններ կարող են առաջանալ, բայց դուք անպայման կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Մի հանձնվեք, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի: Օրվա վերջին դուք անպայման կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հազիվ թե կարողանաք նույնիսկ ամենահասարակ հարցերը շրջապատողների հետ հանգիստ քննարկել: Թեժ վեճեր շատ կլինեն, և դրանցից մի քանիսը օգտակար կլինեն. եթե նույնիսկ դրանցում ճշմարտություն չծնվի, ապա գոնե շատ մոտ կլինեք դրան: Ձեզ պետք կգա այն մարդկանց ուշադիր լսելու ունակությունը, որոնց հետ սովորաբար համաձայն չեք: Հենց այդ մարդիկ կարող են ձեզ պիտանի բան ասել:

Բարենպաստ օր է ուղևորությունների համար: Նույնիսկ եթե դրված նպատակին հասնել չստացվի, դուք չեք զղջա, որ ճամփա եք ընկել. վառ հույզեր, անսովոր հանդիպումներ ու մտքի անսպասելի փայլատակումներ շատ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր ինքնուրույն գործելը հեշտ ու հաճելի կլինի, իսկ ահա ինչ-որ մեկի հետ պայմանավորվելիս կարող են դժվարություններ ծագել: Ձեզ անմիջապես ճիշտ չեն հասկանա նույնիսկ հին ծանոթները, իսկ ահա նորերը հաճախ ընդհանրապես կխճճվեն: Դա լուրջ խնդիրների չի հանգեցնի, բայց բացատրությունների վրա ժամանակ ստիպված եք լինելու վատնել:

Աշխատեք լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ ստանձնում եք: Գործերին թեթևամիտ վերաբերմունքը կարող է անհաջողությունների հանգեցնել, նույնիսկ եթե պայմանները թվա, թե բարենպաստ են: Զգուշությունը հատկապես կարևոր կլինի ֆինանսական հարցերը լուծելիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան նրանից, ինչն այսօր լուրջ ու կարևոր կթվա, իրականում անկարևոր կլինի: Օրն ավելի հաջող կդասավորվի, եթե հիշեք սրա մասին ու դատարկ բաների համար չանհանգստանաք, սրտին մոտ չընդունեք աննշան պատահարները: Կենտրոնացեք կարևորի վրա. հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել:

Աշխատանքի մասին ցանկացած զրույց արժե առավելագույնս համբերատար ու զուսպ վարել. միայն այդպես կկարողանաք անհրաժեշտ արդյունքի հասնել: Լուրջ հարցերում լավ է հենվեք փորձված համախոհների վրա, քանի որ նոր ծանոթները հազիվ թե արդարացնեն ձեր ակնկալիքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հոգեկան հավասարակշռությունը պահպանելն այնքան էլ հեշտ չի լինի. շրջապատողներն այսօր իրենց խելամիտ չեն պահի, խնդիրներ կստեղծեն, որոնք դուք պիտի լուծեք: Ուրիշների սխալներն ուղղելուն հաճույքով չեք անցնի, բայց բոլոր դեպքերում այդ գործը ձեզ մոտ փայլուն կստացվի: Շփումները կարող են հոգնեցնել, հաճախ կուզենաք մենակ մնալ:

Եթե օրվա առաջին կեսը համարյա ամբողջությամբ նվիրված է լինելու ֆինանսական հարցերի լուծմանը, ապա երկրորդին պիտի տնային հոգսերի վրա կենտրոնանաք: Կենցաղային որոշ խնդիրներ լուծելու համար փոքրիկ ծախսերի կարիք կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շրջապատողների հետ պայմանավորվելն այսօր սովորականից ավելի բարդ կլինի: Բայց հոգ չէ, քանի որ ինքներդ էլ կարող եք ցանկացած դժվար առաջադրանքից հրաշալի գլուխ հանել: Ոչ ոքի չնայելով որոշումներ ընդունելու, վեճերի ու քննարկումների վրա ժամանակ չծախսելու հնարավորությունը շատ Կշեռքների կոգեշնչի, վստահություն կներշնչի, որի կարիքը նախկինում շատ էին զգում:

Մի շտապեք ծախսել գումարը: Սա լավագույն օրը չի լինելու ոչ պարտադիր գնումների ու ծախսերի համար: Վտանգ կա նշանակալի գումարի հրաժեշտ տաք, որը կարելի էր նաև խնայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի գաղափարների ու համարձակ ծրագրերի օր է, որոնց իրագործումն իրեն սպասեցնել չի տա: Դուք ձեր մտահղացումներն իրատեսորեն կգնահատեք, չեք ստանձնի այն, ինչը չեք կարողանալու անել: Կօգնի մարդկանցից գլուխ հանելու ունակությունը, ինչի շնորհիվ ամենահուսալի համախոհներին կգտնեք, հույս չեք դնի նրանց վրա, ովքեր վստահության արժանի չեն:

Ցանկացած միջոցառման գնալիս պատրաստ եղեք, որ ուշադրության կենտրոնում եք հայտնվելու: Ձեզ մանրամասն ուսումնասիրելու են ամենատարբեր մարդիկ: Աշխատեք անթերի տեսք ունենալ. կարևոր կլինի բարենպաստ տպավորություն թողնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին պրովոկացիաներին չտրվելը բարդ կլինի: Այդ հատվածում շատ սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող նկատողություններին, միանման ցավոտ կընդունեք և՛ քննադատությունը, և՛ հաճոյախոսությունը: Բայց բարդ շրջանը երկար չի տևի, արդեն մի քանի ժամից հուզական դաշտն ավելի նպաստավոր կդառնա:

Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կանցնի. դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, կլուծեք այն հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս շատ եք հուզվել ու անհանգստացել: Հավանական են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների համար: Գործեր ու հարցեր կլինեն, որոնք կուզենաք քննարկել և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Ինչ-ինչ տարաձայնություններ կարող են առաջանալ, բայց արագ կհաջողվի փոխզիջման հասնել, և բոլորն ուրախ կլինեն դրա համար:

Ցանկացած գործ արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար, քանի որ ավելի ուշ դրանց վրա կենտրոնանալը բարդ կլինի: Ինչքան երեկոն մոտենա, այնքան ավելի ցրված կդառնաք ու ավելի դժվար կլինի ամեն ինչ հետաձգելու ցանկության դեմ պայքարելը: Հանգստացեք. դուք դրան արժանի եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամենահարմար օրը չի լինի բարդ գործերի համար. դրանց վրա կենտրոնանալը դժվար կլինի: Դուք հաճախ կշեղվեք, երբեմն մանրուքներից կկառչեք՝ վտանգի ենթարկելով ավելի կարևոր մի բան աչքաթող անել: Լավ է, եթե ձեր կողքին լինի մի մարդ, որն ունակ կլինի հուշել, թե ինչպես է լավ գործել:

Չնայած երբեմն դժվարություններ կառաջանան՝ դուք սկսածը կիսատ թողնելու ցանկություն չեք ունենա, ավելի համառ կլինեք: Հենց համառության շնորհիվ էլ կհաջողվի փայլուն արդյունքների հասնել, հաջողել նրանում, ինչը մյուսների մոտ չի ստացվել: Մարդիկ, որոնք ձեզ նախկինում թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը, երբ տեսնեն, թե ինչի եք հասել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է շփումների, ծանոթությունների ու համախոհներ փնտրելու համար: Միանման լավ կանցնեն գործական և անձնական հանդիպումները. դուք անպայման ճիշտ տոն կընտրեք, կես խոսքից կհասկանաք և՛ հին, և՛ նոր ծանոթներին: Կհաջողվի լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար պահանջկոտ են և ուրիշների միայն թերություններն են նկատում:

Օրը բարենպաստ կլինի ուսման համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել: Մարդիկ, որոնք մեծ կենսափորձ ունեն, հաճույքով դրանով կկիսվեն ձեզ հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5

Կարդացեք նաեվ

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 20-ից 26-ը

Irina Abovyan

Թեստ․ Ընտրեք այն փետուրը, որը Ձեզ դուր է գալիս և իմացեք, ավելին Ձեր ներքին ուժի մասին

Irina Abovyan

Ամենանյարդային նշանները ըստ կենդանակերպի նշանի

Irina Abovyan

Կենդանակերպի 3 նշաններ, որոնց սրտերը կկոտրվեն 2021 թվականի հոկտեմբերի վերջին

Irina Abovyan

Գիտեք, որ յուրաքանչյուր ամսի 1-ին, 10-ին, 19-ին 28-ին ծնված երեխաները օժտված են առանձնահատուկ կարողություններով․․․ Ահա թե ինչու

Irina Abovyan

Ի՞նչ է կանխատեսում ճանաչված աստղաբանը փետրվարին՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Irina Abovyan