Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դպրոցի տնօրենը դպրոցում քաղաքականությամբ է զբաղվում․ Արայիկ Հարությունյանի ականջը կանչի

ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցի տնօրեն Քրիստինե Մանուկյանը ակտիվ քաղաքական կյանքով է ապրում։ Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքում նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից որպես ավագանու թեկնածու էր առաջադրվել։

Տիկին տնօրենը նախընտրական տեսահոլովակներից մեկում խոսում է իր կողմից կատարված ահռելի աշխատանքի մասին։ Համեմատվելով «Նախկինների» հետ՝ գլուխ գովում, թե դպրոցի խնայած միջոցներն այժմ դպրոցն է տնօրինում ու այն ի շահ դպրոցի օգտագործում։ «Նախկինում ինչու նման ծրագրեր չէին իրականացվում, որովհետև ավելացած գումարները լիազոր մարմինը տնօրինում էր լիազոր մարմինը, իսկ այս պահին, որ միայն թողնում են դպրոցին որ կարողանանք մեք հավելյալ ծրագգրեր իրականացնել և կրթական, և դպրոցաշինական ծրագրերում, այլ նաև պետք եղած դեպքում մեզ աջակցում են ցույց են տալիս ֆինանսական աջակցություն ու ներառում են տարաբնութույթ ծրագրերում՝ ելելով դպրոցի առանձնահատկությւոններից»,- ընդգծում է նա։

Բավական կոկիկ ու խնամքով մոնտաժված տեսանյութը, դպրոցի տնօրենը, ենթադրաբար, իր աշխատասենյակում է նկարել։ Այն Facebook-ի իր էջում ներկայացված է այսպես․ «Ամփոփ ՝ որպես տնօրեն, իմ գործունեության և վերջին 3 տարվա ընթացքում դպրոցում իրականացված բարեփոխումների մասին»:

Մանուկյանը, փաստորեն, կրթական ոլորտի իր աշխատանքի ամփոփումը նախընտարական նպատակների համար է օգտագործել։ Տեսանյութի սկզբից ու վերջից կուսակցության լոգոն ու կարգախոսն է, իրենց նախընտրական համարը։

Հիշեցնենք, որ դեռևս 2018-ի մայիսի 22-ին՝ իշխանափոխությունից մեկ ամիս անց ընդամենը, այն ժամանակ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ԿԳՆ ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ տնօրեններն այլևս քաղաքականապես ճնշված չեն լինելու, դպրոցի տնօրենն ու ուսուցիչն էլ դպրոցում քաղաքականությամբ չեն զբաղվելու։

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ուսուցիչներին և տնօրեններին, ովքեր այս տարիների ընթացքում զերծ են պահել համակարգն ու դպրոցը քաղաքական տարբեր ազդեցություններից: Այդ մարդկանց գործը նշանակալի է: Սակայն բազմաթիվ դպրոցներ քաղաքական ազդեցություններից զերծ չեն մնացել, եւ դա անթույլատրելի է: Դպրոցից դուրս ցանկացած ուսուցիչ եւ տնօրեն իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, յուրաքանչյուր ոք կարող է լինել այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչ: Այդ իրավունքը ձեզանից չեն վերցնում, բայց քաղաքական ազդեցությունը որեւէ կերպ պետք է չարտահայտվի դպրոցի ներսում: Ինքս կուսակցական եմ, սակայն վստահեցնում եմ, որ որեւէ մեկը համակարգում չի զգալու իմ կուսակցական ազդեցությունը: Այսուհետ որեւէ տնօրեն եւ ուսուցիչ դպրոցում չի կարող զբաղվել որեւէ իշխանավորի, օլիգարխի, պատգամավորի եւ քաղաքական գործչի քարոզչությամբ: Այս երեւույթը կանխվելու եւ պատժվելու է օրենքի ուժով»,- վստահեցնում էր այժմ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը զբաղեցնողը նախկին նախարարը:

Հավատալով Արայիկ Հարությունյանի սկզբունքայինությանն ու ասածին հետևողական լինելուն՝ հուսանք՝ ՔՊ-ական իր թիմակցի նախընտարական տեսահոլովակի մասին կտա իր գնահատականը ու կդատապարտի Քրիստինե Մանուկյանի վարքագիծը։

Սևակ Վարդումյան

Կարդացեք նաեվ

Նոր կյանք տեղահանումից հետո. Հադրութցի կինը Ճարտարում բիզնես է հիմնել

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Irina Abovyan

Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. ղեկավարությունը տեղեկություն է ստացել,որ ռումբ է դրված

Irina Abovyan

Փլատակների տակից դուրս է բերվել մեկ կնոջ անշնչացած մարմին․ ևս 20 հոգի կորած է

Irina Abovyan

Լոռու մարզում փորձել են բանկ թալանել․ երբ դրամապահոցը բացելու փորձ են արել, ազդանշանը միացել է

Irina Abovyan

Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով. ՏԿԵՆ խոսնակ

Irina Abovyan