Այսքան ժամանակ չգիտեի ռեհանի բուժիչ հատկությունների մասին․․․ Այն իսկական հրաշքներ է գործում։Հնդկաստանում ռեհանը
համարվում է սուրբ բույս, որն օգնում է ձեռք բերել աստվածային ոգեշնչում: Հնդիկները կարծում են, որ դրա ուժն այնքան հզոր է, որ
այն նույնիսկ անվանել են «անձնագիր՝ դեպի երկինք»:Ռեհանը մեծ տարածում ունի նաև Կովկասում, որտեղ ասում են. «Նա, ով ռե-
հան է ուտում, երկար է ապրում»:
Դիտեք նաև՝
Ռեհանի օգտակար հատկանիշները
Նախևառաջ, ռեհանը հրաշալի միջոց է տարբեր տեսակի բարձր ջերմության դեպքում: Բարձր ջերմությունը ինքնին հիվանդություն
չի համարվում, սա նախանշան է, որ օրգանիզմը պայքարում է որևէ ինֆեկցիայի դեմ:Ռեհանը համարվում է բնական հակաբիոտիկ
միջոց, և բակտերիասպան, սնկասպան և հականեխիչ հատկանիշների շնորհիվ այն արդյունավետ կերպով ազդում է ջերմաստիճա-
նի բարձրացման պատճառի վրա և իջեցնում է ջերմությունը:
Մեծ քանակությամբ վիտամի С-ի և ռուտինի շնորհիվ՝ ռեհանի օգտագործումը խթանում է անոթների պատերի ամրությունը, կան-
խարգելում է դրանց փխրունությունը, իսկ ռեհանի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները պաշտպանում են սրտանոթա-
յին համակարգն ու կանխարգելում են ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը:Այս բույսի բաղադրության մեջ մտնող տա-
րրերը նաև նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը, լավացնում են արյան շրջանառությունը: Ռեհանի շնորհիվ սիրտը ստա-
նում է այդքան անհրաժեշտ կալիումը:

Ռեհանի թուրմ
1ճ/գ չորացրած ռեհանի կամ 30 գրամ թարմ ռեհանի վրա լցրեք մեկ բաժակ եռացրած ջուր, կափարիչը ծածկեք և թողեք թրմվի կես
ժամ: Ապա քամեք և օրական 3 անգամ 1/3 բաժակ խմեք այս թուրմից՝ ուտելուց 30 րոպե հետո:Հակացուցված է հղիներին, բոլոր նը-
րանց, ովքեր սրտամկանի ինֆարկտ են տարել, ինսուլտ, ունեն թրոմբոֆլեբիտ կամ ներքին վերջույթների թրոմբոզ, էպիլեպսիա, սր-
տի իշեմիկ հիվանդություններ, արյան ցածր մակարդելիություն, սրտանոթային հիվանդություններ: