Առողջություն

Մասնագետները ներկայացրել են կծու համեմունքների ամենաօգտակար հատկությունները

Կծու համեմունքները յուրահատուկ համ ու բույր են հաղորդում ուտեստներին, սակայն քչերը գիտեն, որ դրանք կարող են նաև շատ օգտակար լինել: Մասնագետները ներկայացրել են այս համեմունքների ամենաօգտակար հատկութոյւնները, որոնց շնորհիվ դրանք օգնում են պայքարել տարբեր խնդիրների դեմ:

Դիտեք նաև՝

Գիտնականների խոսքով՝ կծու համեմունքների ամենաօգտակար բաղադրիչը կապսաիցինն է, որը նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը, ինչպես նաև օրգանիզմում բորբոքային գործընթացների մակարդակի նվազմանն ու կանխարգելմանը:

Առավել արդյունավետ է համարվում կայենյան պղպեղը, որում պարունակվող կապսաիցինը ութ անգամ արագացնում է նյութափոխանակությունը՝ նպաստելով քաշի նվազմանը: Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ կծու համեմունքներ օգտագործող մարդիկ ավելի քիչ են ուտում և հաճախ նախապատվությունը տալիս են ցածր կալորիականությամբ մթերքին:

Գիտնականների տվյալներով՝ կապսաիցինը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մկարդակն ու արգելափակում զարկերակների նեղացմանը նպաստող գենի ակտիվությունը: Այս ազդեցության շնորհիվ բարելավվում է արյան հոսքը դեպի սրտամկան, ինչի շնորհիվ օրգանն ավելի լավ է սնուցվում և շատ ավելի լավ է աշխատում:

Բժիշկները նաև կարծում են, որ կապսաիցինոիդները հզոր միջոց են աղիների քաղցկեղից պաշտպանվելու համար: The Journal of Clinical Investigation պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն՝ չիլի պղպեղը կարող է ճնշել ուռուցքի ազդեցությունն ու երկարացնել հիվանդի կյանքի տևողությունը: Ընդ որում, հետազոտությունները ցույց են տվել, որ այն նաև դանդաղեցնում է թոքերում չարորակ գոյացությունների զարգացումը:

Կարդացեք նաեվ

Երբ ձեր թոքերում խորխ է կուտակվում, սա լավագույն դեղամիջոցն է. 100%-անոց բնական միջոց, որն ազդում է ընդամենը մի քանի ժամում

Irina Abovyan

Կակաո. Աստվածների ըմպելիք. Ահա թե ինչու է այն կարևոր խմել 40-ից հետո

Irina Abovyan

Բողկը կօգնի ձեզ նիհարել 10 կգ և կարգավորել աղիների աշխատանքը

Irina Abovyan

Բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ օգտագործել սիսեռ. Ահա, թե ինչու

Irina Abovyan

Հրաշալի միջոց գորտնուկների դեմ

Irina Abovyan

Հոգնել էի եղունգների սնկի դեմ պայքարելուց, որպես վերջին տարբերակ փորձեցի սա և այն աշխատեց. Հիացած եմ արդյունքից

Irina Abovyan