Հասարակություն

Սրբապղծություն Գեղարքունիքում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի տունը

Օրեր առաջ սրբապղծություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. հանցագործը կամ հանցագործները Լճաշեն գյուղում մտել են Գեղարքունիքի մարզի բնակիչ Ավետիք Վարդանյանի որդու՝ Վրույր Վարդանյանի տուն և այնտեղից հափշտակել «Բաքսի» տեսակի ջեռուցման կաթսա և թվով  72 հատ ջեռուցման համար նախատեսված մարտկոցներ:

Shamshyna.com-ի հաղորդմամբ, կատարված գողության մասին ոստիկանության Սևանի բաժին այսօր են օպերատիվ տեղեկություններ ստացվել: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ նշված տունը վերանորոգվում էր և այն պատկանում էր Արցախյան  44-օրյա պատերազմում  նահատակված, Գեղարքունիքի մարզի բնակիչ, Ռուսաստանից Հայաստան  եկած ու Արցախի պաշտպանության բանակում ծառայության մեկնած, 24-ամյա Վրույր Ավետիքի Վարդանյանին:

Ծնողները  վերանորոգում  էին հերոսի տունը, գողության մասին էլ հերոսի հարազատները չեն ցանկացել հայտնել իրավապահներին, իսկ տեղեկությունները օպերատիվ ճանապարհով ստացել են Սևանի ոստիկանությունում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին ու գողոնը հայտնաբերելու  ուղղությամբ: Հերոսի ընտանիքին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վնաս:

Կարդացեք նաեվ

Վայոց Ձորում BMW-ն մխրճվել է իրանական համարանիշներով բեռնատարի մեջ, կա վիրավոր

Irina Abovyan

Վերջին անհետ կորածի մարմինը գտնելը շատ բարդ է լինելու. փնտրում ենք պայթյունի էպիկենտրոնում

Irina Abovyan

«Ադրբեջանական կողմն ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը». Արթուր Ղազինյան

Irina Abovyan

Չպատվաստվածների մուտքը «Հայփոստ» կարգելվի. նպատակը թոշակառուներին պաշտպանելն է

Irina Abovyan

Արտակարգ դեպք՝ Երևանում. 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Irina Abovyan

Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել

Irina Abovyan