Հասարակություն

Առեղծվածային դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատված

Առեղծվածային դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատված

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում՝ ժամը 12:50-ի սահմաններում, Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի են հայտնաբերել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյասնը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նիկոյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժի պետի և ավագ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևանի բնակիչ, 20-ամյա Ա. Կաչակն էր: Փաստի առթիվ  քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, քանի որ դիակի ձեռքերից մեկը մարմնից պոկված էր և ըստ ականատեսների՝ այն շների կողմից հնարավոր է հոշոտելու հետևանքով է եղել:

Կարդացեք նաեվ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան. ՊՆ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ճակատներս պինդ արած սպասում ենք». ինչ իրավիճակ է Կարմիր շուկայում

Irina Abovyan

Երևանում վարձակալած բնակարանի պահարանում հայտնաբերվել է ռուս փաստաբանի դին

Irina Abovyan

ሆանկապիηծը դատապաɲտվել է՝ 68 անչափաႹաս աηջիկնեɲի այլասեɲման Ⴙամար

Irina Abovyan

Զգացողություն, թե՞ իրականություն, բայց ես զգացի երեխուս. Աստղ Գալեյան

Irina Abovyan

Փարաքարում մեքենայի մեջ պայթյուն է հնչել, մեքենան բռնկվել է․ կա զոհ

Irina Abovyan