Հասարակություն

Երևանում 23-ամյա պարեկը վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս  մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Երեմ Գալստյանը՝ իր վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտա 22 շենքի վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, հետիոտն, Երևանի բնակիչ, 53-ամյա Արա Գալստյանին

Վրաերթի ենթարկվածը հարվածից շպրտվել և հայտնվել է Ռումինիայի Հանրապետության քաղաքացու կողմից վարած Suzuki մակնիշի ձախ անիվի տակ և տեղում մահացել:   Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանը, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:

Skoda-ի վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, որից հետո Ե. Գալստյանը ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ե. Գալստյանը աշխատում է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդում՝ որպես պարեկ: Նա ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի վայրից էլ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:   Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կարդացեք նաեվ

Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Գարիկի քույրը՝ Մարիան

Irina Abovyan

Գյումրիում ծեծել են իր կատվին փնտրող զբոսաշրջիկին․ շփոթել են կողոպտչի հետ

Irina Abovyan

Կանայք Ատում Են Այս Աղջկան, Իսկ Տղամարդիկ Խենթանում Են Նրա Կազմվածքի Համար, Իսկ Դուք Ինչ Կասե՞ք Նրա Մասին

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը պետք է որոշի Ռուսաստանի՞ հետ է, թե՞ Արևմուտքի. քաղաքացիները` Արցախի սահմանային իրավիճակի մասին

Irina Abovyan

Ֆեյսբուքը արդեն Մետա է՝ Սա շատ բան է նշանակում, ԱՄՆ-ն հանեց գաղտնի քարտեզները

Irina Abovyan

Աննա Հակոբյանը զոհվածների մայրերին մոտեցել է թիկնապահների ուղեկցությամբ. 

Irina Abovyan