Հունիսի 9-ը ընկերների` մեր կյանքում կարևոր մարդկանց, միջազգային տոնն է: Իսկ էլի ինչ տոն, առանց տոնական տորթի: Իհարկե անչափ շնորհակալ ենք հրուշակեղենի մասնագիտացված խանութ – սրահներին, բայց ընկերների համար ավելի լավ է սեփական ձեռքերով պատրաստել տորթ՝ ներդնելով սեփական սերն ու հարգանքը նրանց նկատմամբ: Ձեզ ենք առաջարկում շատ և եթերային տորփի բաղադրատոմս: Տորթը կոչվում է «Անժելիկա», իսկ այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի.
Դիտեք նաև՝
Խմորի համար՝
- Ձու – 5 հատ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Վանիլին – 1 տուփ
- Կոնյակ կամ վիսկի – 1թ/գ
- Ալյուր – 1 բաժակ
Կրեմի համար՝
- Կարագ – 250գ
- Վանիլին – 1 տուփ
- Խտացրած կաթ – 1 բաժակ
Խմորը պատրաստելու համար ձվի սպիտակուցներն առանձնացնել դեղնուցից և հարել այնքան, մինչև որ ստացվի պինդ զանգված: Աստիճանաբար ավելացնել 0,5 բաժակ շաքարավազը և շարունակել հարել: Մեկ այլ խորը ամանի մեջ հարել ձվի դեղնուցը, մինչև սպիտակի: Ավելացնել 0,5 բաժակ շաքարավազը, կոնյակը, վանիլինը և շարունակել հարել մինչև որ շաքարավազը լուծվի: Քիչ – քիչ ավելացնել ալյուրը և շարունակել հարել, ապա ավելացնել հարած սպիտակուցն ու փայտե գդալով զգուշությամբ խառնել: Ստացված խմորը լցնել ջեռոցի՝ 25-27սմ դրամագծով յուղած տապակի մեջ և փխեթ նախապես 180°C տաքացված ջեռոցում, 20-20 րոպե: Եփված բիսկվիտը բաժանել 2-3 շերտի:
Կրեմը պատրաստելու համար կարագը հարել մինչև սպիտակելը, բարակ շիթով ավելացնել խտացրած կաթը, հետո վանիլինը և հարել: Հովացած շերտերն իրար միացնել կրեմով, տորթն ամբողջությամբ պատել պատել կրեմով: Տորթի երեսին հաստ շերտով շաղ տալ կոկոսի քերուկ:
… տուկ – տուկ: Ընկերներն են: Բարի ժամանց և ուրախ տոն բոլոր ընկերներին…