Խոհանոց

Նրփաբլիթի պարտրաստման փոքրիկ գաղտնիք

Արտակարգ նրբաբլիթներ՝ փոքրիկ գաղտնիքով․ բաղադրատոմս, որից օգտվում եմ արդեն մի քանի տարի. նույնիսկ առաջինը անհաջող չի ստացվում:

Դիտեք նաև՝

Բաղադրամասերը

ջուր՝ 600 մլ

կաթ՝ 600 մլ

ցորենի ալյուր՝ 1 ու կես բաժակ

օսլա՝ 1 ու կես բաժակ

ձու՝ 4 հատ

աղ՝ 1 թեյի գդալ

սերուցքային կարագ՝ 3 ճաշի գդալ

շաքարավազ՝ 3 ճաշի գդալ

վանիլային շաքար՝ կես թեյի գդալ

Պատրաստումը

Բլենդերով կամ հարիչով ձվերը հարեք, աստիճանաբար ավելացրեք շաքարը, աղն ու վանիլային շաքարը։

Չդադարեցնելով հարելը՝ լցրեք կաթն ու ջուրը, աստիճանաբար ավելացրեք ալյուրն ու օսլան։

Կարագը հալեցրեք ջրային բաղնիքեւմ, լցրեք խմորի մեջ, լավ խառնեք, բարակ շիթով լցրեք եռացրած ջուրը։

Թողեք կես ժամ հանգստանա, ու կարող եք թխել։

Նրբաբլիթներն անչափ նուրբ ու բարակ են, միաժամանակ լավ են պահպանում ձևն ու չեն փխրվում։ Նրբաբլիթները կարող եք մատուցել մեղրով, մուրաբայով, հատկապես՝ ելակի մուրաբայով։ Բաղադրատոմսը մի մոռացեք, եթե ուզում եք ուրախացնել տնեցիներին։

Կարդացեք նաեվ

Թխվելու Ընթացքում Խմորն Ինքն Իրեն Շերտավորվում Է, Իսկ Ուտելիս Հալչում Է Բերանում, Ահա Թե Ինչ Է Անհրաժեշտ

Irina Abovyan

Սնկով մակարոնեղեն շատ համեղ ուտեստ

Irina Abovyan

Սնկի մարինադ

Irina Abovyan

Աղցանների արքան. անչափ համեղ ու յուրահատուկ տեսք ունեցող աղցան՝ տոնական և ամենօրյա սեղանի համար

Irina Abovyan

Եփում եմ #ձուկ ջեռոցում /#իշխանձուկ/ Համեղ Ընթրիք /Բանջարեղեն

Irina Abovyan

Ամառային Համեղ Ընթրիք

Irina Abovyan