Քաղաքականություն

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ։

«Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորչելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Այս պահին բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ», – ասված է Արցախի ԱԱԾ-ի տարածած հայտարարությունում։

Կարդացեք նաեվ

Դավիթ Տոնոյանի մասին Բացահայտում

Irina Abovyan

Սենսացիոն.Գեներալն ուշագրավ փակագծեր է բացում․ ո՞վ է պատասխանատու պատերազմի նման ելքի համար․

Irina Abovyan

Ժողովուրդը վաղուց ատում է Նիկոլին. Սայաթ Շիրինյան

Irina Abovyan

Գնացե՛ք և ընտրե՛ք, և իմացե՛ք, որ ոչ ոքին չընտրելու ձեր ներքին ըմբոստությունը Նիկոլի օգտին է. Միքայել Մինասյան

Irina Abovyan

Հրատապ` Կռիվները Շարունակվում են Կարող են վերածվել Պատերազմի

Irina Abovyan

Խիարը էսօր Նիկոլի ձեռն ա, բայց վաղն էլ ուրիշի ձեռն ա հայտնվելու` ավելի հաստ ու պահանջատեր

Irina Abovyan