Հասարակություն

«Քրեյզի» գիշերային ակումբի մոտ Range Rover ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի

«Քրեյզի» գիշերային ակումբի մոտ Range Rover ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի մոտ, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Հրշեջները մարել են Range Rover Sport մակնիշի 11 NN 888 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և ավտոեմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, իսկ ԱԻՆ-ում էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում առաջացել հրդեհը։

Կարդացեք նաեվ

Կա՛մ կպատվաստվես, կա՛մ հերթապահություն չես ունենա. բժիշկներին ստիպում են պատվաստվել

Irina Abovyan

ՀՐԱՏԱՊ .Զինվորականներին հրամայվել է կիրառել բոլոր միջոցները.Ի՞նչ իրավիճակ է սահմանին

Irina Abovyan

Գերհզոր ուժ էր իմ մեջ հայտնվել. լեյտենանտ Քրիստինան մարտի դաշտից հանել է վիրավոր զինվորներին

Irina Abovyan

Դավթաշենի կամրջի տակ տղա երեխայի դի է հայտնաբերվել

Irina Abovyan

Տեսախցիկներն արձանագրել են ադրբեջանցիների արձակած կրակոցները. Արցախի ԱԱԾ

Irina Abovyan

Էրիկը վերադարձել է․ առաջին կարդրերը գերությունից հետո․Տեսանյութ

Irina Abovyan