Հասարակություն

«Տաթև» կրթահամալիրի տնօրենն ահազանգել է, որ դպրոցի 10 սաների մոտ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ են նկատվել, 2-ը հոսպիտալացվել են․ ՍԱՏՄ

Այսօր՝ նոյեմբերի 23-ի, երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ է ստացվել «Տաթև» կրթահամալիրի տնօրենից այն մասին, որ դպրոցի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։

Ժամը 21։20-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն են դիմել նշված կրթահամալիրի 2 երեխա, որոնք հոսպիտալացվել են։

Տնօրենի ահազանգից անմիջապես հետո ՍԱՏՄ տեսուչները «Տաթև» կրթահամալիրում իրականացրել են վերահսկողական միջոցառումներ ու պարզել, որ երեխաները դպրոցում կերել են «Ցեզար», վինեգրետ աղցաններ և հավով ու լավաշով ուտեստ։

Համաճարակաբանական դիտարկման արդյունքում, լաբորատոր հետազոտության նպատակով՝ վերցվել են նմուշներ խմելու ջրից, առկա սննդամթերքից, ինչպես նաև սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող մակերեսներից։

Աշխատանքները շարունակվում են։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

15 տարեկան երեխան ցած է ընկել ձորից ու ծանր վիճակում տեղափոխվել բժշկական կենտրոն․ Գևորգ Դերձյան

Irina Abovyan

Ողբերգական դեպք՝ Երևանում. Երեխաներ են էլեկտրհարվել. 12-ամյա տղան մահացել է, 11-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում է

Irina Abovyan

Ինչ է սպասվում մինչև տարեվերջ. Բացառիկ խաղաքարտեր է բացում հայտնի էքստրասենսը

Irina Abovyan

Մինչ Արուսիկը կիսով չափ բացել էր կրծքերն ու տժժում էր գինու փառատոնին, զոհված հերոսի մայրը գրել էր

Irina Abovyan

ՊՆ-ն՝ մարտական հենակետում դիվերսիայի մասին լուրերին․ եղած տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ

Irina Abovyan

Ասկերանում տղամարդը խոշտանգել է անչափահաս երեխային և նրա մորը

Irina Abovyan