Ամեն առավոտ երեխաներիս ու ամուսնուս համար նախաճաշ եմ պատրաստում, ու նրանք հիմնականում խնդրում են հենց այս ուտեստը: Ես էլ դեմ չեմ, քանի որ պատրաստվում է շատ արագ, իսկ անհրաժեշտ բաղադրիչները գրեթե միշտ կան խոհանոցում:
Դիտեք նաև՝
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- լավաշ՝ 2 հատ
- կաթնային նրբերշիկ՝ 8 հատ
- պինդ պանիր՝ 100գ
- կարտոֆիլ՝ 3 հատ
- կարագ՝ 20 գ
- ձեթ՝ 4ճ.գ.
Պատրաստման եղանակ.
Եփել մաքրած կարտոֆիլը աղով ջրի մեջ: Ավելացնել կարագը և տրորել, թողնել, որ սառի:
Պանիրն անցկացնել քերիչով: Լավաշը ուղղանկյունաձև կտրատել. լավաշի կտորի փոքր կողմը պիտի համապատասխանի նրբերշիկի երկարությանը:
Լավաշին կարտոֆիլի պյուրե քսել, պանիր լցնել, եզրին դնել նրբերշիկը ու փաթաթել: Նույնն անել ամբողջ մթերքի հետ:
Տաքացնել ձեթով տապակը, մեջը դնել ռուլետները՝ կարով դեպի ներքև, տապակել երկու կողմից՝ միջին կրակի վրա, մինչ կարմրելը:
Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ: