Առողջություն

Այս մթերքները կարող են օգնել պահպանել ենթաստամոքսային գեղձի առողջությունը

Ենթաստամոքսային գեղձի բորբոքումը՝ պանկրեատիտը, բավական տարածված հիվանդություն է: Սուր պանկրեատիտը կարող է վերածվել քրոնիկականի, ինչն իր հերթին՝ մեծացնում է մի խումբ հիվանդությունների զարգացման հավանականությունը՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, շաքարային դիաբետ, երիկամային անբավարարություն և այլն: Առողջ սննդակարգը խնդրի կանխարգելման միջոցներից մեկն է: Այս մթերքը կարող է օգնել պահպանել այս օրգանի առողջությունը:

Դիտեք նաև՝

Քրքում: Քրքումը հակաբորբոքային ազդեցություն ունի, խթանում է ինսուլինի արտադրությունը: Այն կարող է օգնել նաև կանխարգելել քարերի առաջացումը՝ պանկրեատիտի զարգացման ռիսկի գործոններից մեկը:

Բալ: Բալը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից:

Հնդկաձավար: Հնդկաձավարն անփոխարինելի մթերք է, որը հարուստ է մանրաթելերով, սպիտակուցներով, հակաօքսիդանտներով: Այն նպաստում է նյութափոխանակության կարգավորմանն ու օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերմանը:

Սպանախ: Առողջ սննդակարգի ևս մեկ բաղադրիչ, որը նպաստում է ենթաստամոքսային գեղձի առողջության պահպանմանը:

Կիտրոն: Կիտրոնը, ինչպես նաև մյուս ցիտրուսային մրգերը կարող են լավացնել ենթաստամոքսային գեղձի աշխատանքը: Դրանք նպաստում են ֆերմենտների սինթեզմանը, որոնք մասնակցում են սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի մշակմանը:

Բրոկոլի: Բրոկոլին նյութեր է պարունակում, որոնք օրգանիզմը պաշտպանում են պաթոգեն ազդեցությունից: Բրոկոլին հարուստ է նաև K, C վիտամիններով:

Կարդացեք նաեվ

Ֆեյխոան և մեղրը՝ վահանագեղձի հիվանդությունների դեմ

Irina Abovyan

Կլիմաքսի նախանշաններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին․․․Մի վտանգեք Ձեր առողջությունը

Irina Abovyan

Ընդամենը 2 գլուխ մեխակը հրաշքներ կարող է գործել

Irina Abovyan

К վիտամինի օգտակար հատկությունները

Irina Abovyan

Մաքրեք լյարդը, արյան անոթները, լեղուղիները և վերականգնեք քունը շատ պարզ, բայց արդյունավետ եղանակով

Irina Abovyan

Արքայանարինջ․ Գրեթե բոլորի սիրած մրգի օգտակարությունը

Irina Abovyan