Հասարակություն

Առեղծվածային դեպք՝ Արագածոտնի մարզում. հիվանդանոց են տեղափոխվել 11-ամյա աղջնակի դին և նրա 19-ամյա քույրը, ով նույնպես մահացել է

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18։15-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխվել 2 անչափահաս և չափահաս աղջիկներ, որոնցից մեկը՝ մահացած։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Վաթյանը և ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու ավագ քննիչ Հովհաննիսյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։15-ի սահմաններում Արագածոտնի մարզի գյուղերից մեկից հարազատների կողմից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ՝ Արագածոտնի մարզի դպրոցներից մեկի աշակերտուհի՝ 11-ամյա Ս. Ն-ն, իսկ անգիտակից վիճակում՝ նույն գյուղի բնակիչ՝ 19-ամյա Շ. Ն-ն, ով որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբշկական։ Թե ինչն է եղել վերջիններիս մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Սահակյանից հետո ով կդառնա Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Irina Abovyan

Թող վարչապետը տղավարի ասի՝ ձեր տղերքին Բաքվում դատել են, պետք ա նստեն, ոչ թե խաբեն, ասեն՝ էսօր-էգուց

Irina Abovyan

Տևական ժամանակ է, տղամարդը բնակվում է «Երևան Սիթի»-ի մոտ և անհանգստություն է պատճառում բնակիչներին

Irina Abovyan

Եռաբլուրում զոհվածի հարազատը բաժակով ջուր է շփել լրագրողի վրա

Irina Abovyan

Իրավապահները հաստատում են՝ Պողոս Պողոսյանի դին զննած փորձագետները կեղծել են եզրակացությունները

Irina Abovyan

Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

Irina Abovyan