Հասարակություն

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել

Հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 8 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Մեծավան գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

Կարդացեք նաեվ

34-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է «Երևանյան խոհանոց»-ի տարածք՝ դառնալով ավերածության հեղինակ

Irina Abovyan

Շնորհավորանքներ սահմանից

Irina Abovyan

18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել եղբոր 4 տարեկան որդուն․ երեխան հիվանդանոցում մահացել է

Irina Abovyan

Խոսքս նազենիի՝ Արթուր Գրիգորյանի մահվան վերաբերյալ կատարած գրառման մասին է… Քրիստինե Վարդանյան

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Irina Abovyan

Պարզվել է դերասան Արամ Մանուկյանի կնոջ մահվան պատճառը

Irina Abovyan