Հասարակություն

Երևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենա է բախվել իրար․ կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին,  ոչ սթափ վարորդի կողմից հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Սամվել Հարությունյանը իր վարած Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում` Բաղրամյան պողոտայի թիվ 1 շենքի հարևանությամբ, բախվել է Kia մակնիշի, այնուհետև ճանապարհին կայանված Mercedes  GL մակնիշի, Toyota Camry,  Nissan Teana, Honda G մակնիշի ավտոմեքենաներին: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով Ս. Հարությունյանի ուղևոր, 25-ամյա Վահե Մկրտչյանը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաև  մի քանի քաղաքացիների, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել, պատճառաբանելով, որ իրենց լավ են զգում:

Կարդացեք նաեվ

Ծաղկաձորում 14-ամյա տղա է մահացել.

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե բանիմաց մարդիկ ամբոխին չառաջնորդեն, մարտի 1-ի կրկնվելու վտանգ կա. Աննա Էլբակյան

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Irina Abovyan

Բացառիկ կադրեր Գեղարքունիքում տեղի ունեցած երեկվա մարտերից

Irina Abovyan

Պատկերացնու՞մ եք, ավելը կօգնի ազատվել անհաջողությունից․․․ ահա թե ինչպես տնից դուրս ավլել չարիքն ու տհաճությունները

Irina Abovyan

Անգամ ամենահին ու կեղտոտ գազօջախի գլխանոցները լվանում եմ 5 րոպեում. կիսվում եմ հնարքով

Irina Abovyan