Հասարակություն

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները. գլխիվայր շրջված Opel-ի վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19:00-ի սահմաններում, Շիրակի փողոցում, «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Գարրի Օհանջանովի վարած Opel և Արամ Բալթայանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Գ. Օհանջանովի Opel-ը գլխիվայր շրջվել է:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, նշելով՝ որ իրենց լավ են զգում:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն գումարտակի ավագ պարեկ Աղասի Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Երկու վարորդները տեղում նույն գումարտակի կրտսեր պարեկ Անահիտ Սարգսյանի կողմից ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Գ. Օհանջանովը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ով տեղում զրկվեց ավտոմեքենան վարելու իրավունքից և նրա նկատմամբ կազմվեց վարչական ակտ, իսկ Ա. Բալթայանը եղել է սթափ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Գ. Օհանջանովը Opel-ը շահագործում էր որպես տաքսի:

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով. երկու անձ կալանավորված է

Irina Abovyan

Երևանում «Քրեյզի» գիշերային ակումբում վիճաբանող այցելուներից մեկը BMW X5-ով մխրճվել է ակումբի մեջ

Irina Abovyan

Ինչպես ճիշտ մաքրել լվացքի մեքենան

Irina Abovyan

Տնից բերման են ենթարկել պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրիկին

Irina Abovyan

Գիշերը Երևան-Իջևան ճանապարհին վրաերթի ենթարկված 72-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Irina Abovyan

Ողբերգական դեպք Իջևանում. հայտնաբերվել է ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհու կախված դին

Irina Abovyan